Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Վալգուսային ձևախախտում՝ հալուքս վալգուս (Hallux valgus). Գուրգեն Բախտամյան. izmirlianmedicalcenter.com

Վալգուսային ձևախախտում՝ հալուքս վալգուս (Hallux valgus). Գուրգեն Բախտամյան. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ հիվանդություն է հալուքս վալգուսը

Հալուքս վալգուսը հիվանդություն է, որի ժամանակ ոտնաթաթի առաջին մատը ծռվում է և շեղվում դեպի մյուս մատները:
Ժողովրդական լեզվով դրանց հաճախ կոճեր են անվանում:

Որո՞նք են հիվանդության պատճառները և դրան նպաստող հիվանդություններն ու գործոնները:

Այս հիվանդության պատճառը ճնշող մեծամասնության դեպքերում մնում է անհայտ: Քիչ դեպքերում պատճառ են հանդիսանում ռևմատիկ հիվանդությունները`ռևմատոիդ պոլիարթրիտը, երբ ախտահարվում են հոդի թաղանթները և աճառները, կամ գլխուղեղի կաթվածը, որի արդյունքում մկանային սպազմ է առաջանում:

Կան նաև այլ նպաստող գործոններ՝մարմնի ծանր քաշը, ծանրաբեռնված աշխատանքը, նեղ, բարձրակրունկ կոշիկները և այլն, չնայած հիվանդությունը գրեթե նույնքան հաճախությամբ հանդիպում է նաև ոտաբոբիկ ցեղերի մոտ:

Ինչպե՞ս է հիվանդությունը զարգանում:

Որոշ դեպքերում շեղված ոսկրի գլխային հատվածը լինում է ցցված ու ավելի խոշոր, քան կա իրականում և գերաճի տպավորություն է թողնում, թեև, հատկապես մեծահասակ կանանց մոտ, միաժամանակ իսկապես նաև գերաճ է լինում:

Հաճախ առաջին մատը թեքվելով՝ ճնշում է նաև երկրորդ մատին և նրան նույնպես շեղում, ապա`երրորդին և այլն:

Հալուքս վալգուսը դժվարացնում է կոշիկ կրելը, ոտնաթաթի առաջին հատվածը լայնանում է և, քանի որ առաջին մատի հոդի աշխատանքը խախտված է, աստիճանաբար ցավեր են սկսվում և զարգանում է աճառների մաշվածություն՝ արթրոզ:
Ծանրաբեռնված աշխատանքը, նեղ կոշիկներ կրելն արագացնում են գործընթացը:

Հիվանդության բարդությունները

Ցավոք, hallux valgus-ն ունի սկիզբ, բայց չունի վերջ՝ գործընթացը միայն դեպի վատն է ընթանում:

Շատ ժամանակ երիտասարդ կանանց մոտ հարթաթաթությունը զուգակցվում է հալուքս վալգուսի հետ, թեև առայժմ վիճելի հարց է`արդյո՞ք հարթաթաթությունը նպաստում է առաջին մատի ծռվածությա՞նը, թե՞ դա զուգադիպություն է:

Ովքե՞ր են առավել հակված այս հիվանդությանը:

90 տոկոսից ավելի դեպքերում այս երևույթն արտահայտված է ակտիվ կանանց մոտ՝ 30-50 տարեկանում: Տղամարդկանց մոտ լինում է հազվադեպ, իսկ առկայության դեպքում այն թեթև է արտահատված  և հեշտ է այդ խնդրի հետ ՛՛ապրել՛՛: Դրան նպաստում է նաև այն, որ տղամարդկանց կոշիկները կանացի կոշիկներից ավելի ազատ ու լայն են:

Այս հիվանդությունը նույն հաճախականությամբ է հանդիպում և՛ զարգացած, և՛ հետամնաց երկրներում:

Ինչպե՞ս ախտորոշել:

Ախտորոշումը կատարվում է արտաքին զննումով և հաստատվում է ռենտգեն հետազոտությամբ: Ռենտգենն անհրաժեշտ է նաև վիրահատական ռազմավարությունը որոշելու համար:

Որո՞նք են բուժման մեթոդները

Բուժումը միայն վիրահատական է, որևէ այլ արդյունավետ բուժում չկա: Ֆիքսատորների օգտագործման արդյունավետությունը ժամանակավոր  է, որովհետև դրանք չկրելուց հետո մատները կրկին վերադառնում են նախկին դիրքին:

Վիրահատության 100-ից ավելի տարբերակներ կան: Տարբեր երկրներում, տարբեր բժիշկներ տարբեր մոտեցումներ են նախընտրում: Բայց վիրահատության հիմնական ընթացքը նույնն է՝  շեղումները շտկվում են, գերաճը տաշվում է և ապա ջլերը, կապաններն են կարգավորվում:

Հալուքս վալգուսի ժամանակ վիրահատությունը կոսմետիկ վիրահատություն չէ, գեղեցկության համար չէ. Ցուցումներում  գեղեցկությունը վերջին տեղում է: Այստեղ կարևորը ֆունկցիայի վերականգնումն է: Վիրահատության օգնությամբ այս հիվանդությունը շտկելը նաև կանխում է արթրոզը:

Վիրահատությունից հետո դեռ 6-8 շաբաթ տևում է ուղղված ոսկրերի կպչելու պրոցեսը: Մոտավորապես 2-3 ամիս հետո արդեն կարելի է  ակտիվ կյանքի անցնել:

Վիրահատությունից հետո լինո՞ւմ են բարդություններ:

Վիրահատության բարդություններից է այդ խնդրի կրկնությունը` 5-10 տոկոս դեպքերում:

Գուրգեն Բախտամյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբան, ոտնաթաթի և սրունք-թաթային հոդի վիրաբույժ

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am
Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am

Ինչ-որ ժամանակ գիտնականները չէին հասկանում, թե ինչպե՞ս է ուղեղը՝ պահպանելով իր փակ էկոհամակարգը, իրականացնում բջջային մնացորդների հեռացումը: Այդպես էր մինչև 2012 թ-ը, քանի դեռ Ռոչեստերյան համալսարանի հետազոտողները չէին...

«Որակի կառավարումը բժշկական լաբորատորիաներում՝ ISO 15189 ստանդարտին համապատասխան» թեմայով սեմինար. izmirlianmedicalcenter.com
«Որակի կառավարումը բժշկական լաբորատորիաներում՝ ISO 15189 ստանդարտին համապատասխան» թեմայով սեմինար. izmirlianmedicalcenter.com

Ս/թ մայիսի 17-ին Երևանում («Իզմիրլյան» ԲԿ) տեղի ունեցավ Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների ասոցիացիայի կողմից ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի...

ՈՒԱԿ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ և ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ» 2019Թ. 1-ԻՆ ՀԱՄԱՐԸ. oncology.am
ՈՒԱԿ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ և ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ» 2019Թ. 1-ԻՆ ՀԱՄԱՐԸ. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԳՐՎԱԾ ԱՄՍԱԳԻՐ խորագրում արդեն տեղադրված է «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագրի» վերջին` 2019 թվականի 1-ին համարը, որտեղ ներկայացված է...

ՀՀ ԱՆ. Ակնաբույժները կմասնակցեն կենդանի վիրահատությանը՝ առցանց ռեժիմով
ՀՀ ԱՆ. Ակնաբույժները կմասնակցեն կենդանի վիրահատությանը՝ առցանց ռեժիմով

Մեկնարկել է Երիտասարդ ակնաբույժների հայկական ասոցիացիայի և Համահայկական ակնաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպված երկրորդ տարեկան միջազգային գիտաժողովը՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ...

ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտություն` հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտություն` հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ

ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախաձեռնությամբ` ՀՀ ԱՆ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի բուժանձնակազմի համատեղ ջանքերով կազմակերպվել և իրականացվել է վիրուսային հեպատիտներ...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

Մայիսի 20-31-ը Երևանում (Թիվ 19 պոլիկլինիկա) տեղի կունենա Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և վարման ժամանակակից մոտեցումները» թեմայով 9-օրյա գիտագործնական սեմինար...

ԵՊԲՀ. Մեկնարկեց «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը
ԵՊԲՀ. Մեկնարկեց «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը

ԵՊԲՀ-ում մեկնարկեց  «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը: Մի շարք մանկաբույժներ հանդես եկան զեկուցումներով՝  ներկայացնելով մանկաբուժությանը վերաբերվող  արդիական խնդիրներ...

Գավառի բժշկական կենտրոնում արդեն իրականացվել են լապարասկոպիկ վիրահատություններ. armenpress.am
Գավառի բժշկական կենտրոնում արդեն իրականացվել են լապարասկոպիկ վիրահատություններ. armenpress.am

Գավառի բժշկական կենտրոնում առաջին անգամ իրականացվել է  վիրահատություն լապարասկոպիկ եղանակով, ինչը հնարավոր է դարձել  համապատասխան նորագույն սարքի ձեռքբերմամբ եւ  մայրաքաղաքի Էլիտմեդ» բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ