Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Փոխըմբռնման հուշագիր՝ վաղ հայտնաբերելու արգանդի վզիկի քաղցկեղը. կոնկրետ ախտորոշման դեպքում անվճար վիրահատություններ կարվեն

ՀՀ ԱՆ. Փոխըմբռնման հուշագիր՝ վաղ հայտնաբերելու արգանդի վզիկի քաղցկեղը. կոնկրետ ախտորոշման դեպքում անվճար վիրահատություններ կարվեն

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում առողջապահության նախարարության և հայաստանյան շուրջ 4 տասնյակ բժշկական հաստատությունների միջև հոկտեմբերի 20-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով լուրջ նպատակ է դրվում բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգային հետազոտությունների որակը, մասնավորապես արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ախտորոշման  ու բուժման մասով: Հուշագրի կողմ են հանդիսանում այն բժշկական հաստատությունները, որոնք իրականացնում են բջջաբանական հետազոտություններ:

Ողջունելով ու կարևորելով նախաձեռնությունը` առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտել է, որ հիվանդությունների վաղ կանխարգելումն ու սքրինինգային նոր ծրագրերի ներդրումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է ու այժմ հատուկ ուշադրության է առնվում:

Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված եռամյա սքրինինգային ծրագիրը մեկնարկել է 2015թ.` Համաշխարհային բանկի «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Դրա շրջանակներում 35-ից 68 տարեկան ռիսկային խմբերի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն բոլոր տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում անվճար հետազոտվել զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի միջոցով արգանդի վզիկի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով:

2015-2017 թվականներին սքրինինգային ծրագրով ՊԱՊ թեստի հետազոտություն անցել է շուրջ 170 հազար կին։ Իսկ այս տարի՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, 32 հազար։ Հետազոտված կանանց ավելի քան 6%-ի մոտ արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, այդ թվում՝ ինվազիվ կարցինոմա՝ 0.5%-ի կամ 50-60 կնոջ մոտ։ Շուրջ 4 տասնյակ բուժհաստատությունների հետ այժմ կնքվող հուշագիրը հիմք կլինի, որ տարեկան միջինում 50-60 կնոջ ստույգ հետազոտություն ու անվճար վիրահատություն արվի՝ խուսափելով անդառնալի բարդություններից։

2018-ի հունվարից մեկնարկել է սքրինինգային ծրագրի երկրորդ եռամյա փուլը, որն ուղեկցվելու է այս նոր հնարավորությամբ: Կնքվող հուշագիրն այս սքրինինգային ծրագրին նոր որակ ու արդյունավետություն կհաղորդի, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ սքրինինգային հետազոտություններն ախտաբանական արդյունք կտան, դրանց մասով կիրականացվեն ՊԱՊ քսուկների կրկնակի անվճար հետազոտություններ՝ ուղղված որակի ապահովմանը: Ախտաբանական արդյունքների կրկնակի հաստատման դեպքում արդեն պացիենտներին խորհրդատվության տրամադրումը, վարումը, ինչպես նաև ճշգտրված քաղցկեղ In situ ախտորոշման հաստատման դեպքում բոլոր հիվանդների բուժական միջամտությունները կիրականացվեն անվճար հիմունքներով:

«Հուսով եմ, որ այս համագործակցության շրջանակներում կբարելավվի ինչպես սքրինինգային հետազոտությունների արդյունավետությունը և որակը, այնպես էլ կբարձրանա բնակչության իրազեկվածությունը արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառների, ռիսկի գործոնների և կանխարգելման վերաբերյալ:

Մեծ ակնկալիք ունենք, որ բնակչության ընդգրկվածությունը սքրինինգային ծրագրում կաճի, ինչը հիվանդությունների բարդությունները կանխելու ամենակարճ և ճիշտ ուղին է: Իսկ դրանց արդյունքների ճշգրտումն ամենաուղիղ կերպով նշանակում է առավել արդյունավետ և ժամանակին նշանակված բուժում: Իմ նշած անչափ կարևոր ծառայությունների շրջանակի անվճար մատուցումը մեծաթիվ կանանց համար նաև նախապայման է` դիմելու բժշկի ու ֆինանսական խնդիրների պատճառով չհետաձգի անհետաձգելի բուժումը, որը, ցավոք, երբեմն կարող է կյանքեր արժենալ»,-շեշտել է Արսեն Թորոսյանը` շնորհակալություն հայտնելով  նախաձեռնության հեղինակներին և կարևոր այս նպատակի իրականացմանը մաղթելով արդյունավետ ընթացք:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում ամփոփվեց գիտագործնական սեմինարների շարքը. morevmankan.am
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում ամփոփվեց գիտագործնական սեմինարների շարքը. morevmankan.am

Ապրիլի 30-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարժողական խանգարումներ հղիության ընթացքում» և...

Առողջ քաշ հղիության ընթացքում. morevmankan.am
Առողջ քաշ հղիության ընթացքում. morevmankan.am

Մի փորձեք նիհարել, եթե հղի եք։ Առողջ սնունդը և ցածր կալորիականությամբ ըմպելիքը (մասնավորապես՝ ջուրը) անհրաժեշտ են երեխայի պատշաճ աճի համար...

ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ