Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Նորագոյացությունը հնարավոր է հեռացնել` առանց բաց վիարհատության. էմբոլիզացիա. erebunimed.com

Նորագոյացությունը հնարավոր է հեռացնել` առանց բաց վիարհատության. էմբոլիզացիա. erebunimed.com

էմբոլիզացիաները «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում են 2014 թվականից:   Բժշկության մեջ դեռեւս երիտասարդ   այս ճյուղն այլընտրանք է բոլոր այն դեպքերի համար, երբ հիվանդն ունի նորագոյացություն, սակայն նրան վիրահատական սեղանին պառկեցնելը կարող է կյանքը կորցնելուն համարժեք լինել: Մյուս կողմից, այլընտրանք բոլոր նրանց համար, ովքեր խուսափում են բաց վիրահատություններից: 

Էմբոլիզացիաները որքան էֆեկտիվ, նույնքան էլ քիչ ռիսկեր  պարունակող միջամտություններ են, որոնք կատարվում են   տեղային ցավազրկումով եւ ներանոթային ճանապարհով: Աճուկային հատվածից անոթի մեջ տեղադրվում է  բարակ կատետր,  այնուհետեւ ռենտգեն հսկողությամբ  կատետրի միրջոցով ավելի բարակ կատետրներն  անցկացվում են տվյալ օրգանի ուռուցքը սնուցող զարկերակներ:  Դրանք խցանվում են՝ չվնասելով կոնկրետ օրգանը: Այժմ «Էրեբունի» ԲԿ-ում էմբոլիզացիաները կատարվում են լյարդի նորագոյացությունների, արգանդի միոմայի, շականակագեղձի ուռուցքի եւ երիկամների անեւրիզմաների դեպքերում: Այս ամենը կատարվում է՝ առաջնորդվելով այս սկզբունքով, որ հիվանդը, հնարավորության դեպքում, հիվանդանոցում պետք է մնա ոչ թե օրեր, այլ ժամեր:

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ