Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ի՞նչն է հուշում օրգանիզմի քիչ սպիտակուց ստանալու մասին 168.am

Ի՞նչն է հուշում օրգանիզմի քիչ սպիտակուց ստանալու մասին 168.am

Սպիտակուցները մեծ նշանակություն ունեն աճի, զարգացման, բոլոր օրգանների գործունեության համար։ Դրանք օրգանիզմին էներգիա են հաղորդում, առաջացնում հագեցածության զգացում և օգնում վերականգնվել։ Սպիտակուցները բաղկացած են ամինաթթուներից, որոնք մկանների կառուցման հիմնական բաղադրիչներից են։

Mirkrasoty.life-ը գրում է, որ անբավարար քանակով սպիտակուց օգտագործելու դեպքում օրգանիզմում կարող են նկատվել որոշ նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել։ Միևնույն ժամանակ հաշվի առեք այն հանգամանքը, որ այս նշանները կարող են պայմանավորված լինել նաև այլ պատճառներով։ Այնպես որ, պետք չէ դրանց առկայության դեպքում միանգամից ախտորոշել սպիտակուցների անբավարար քանակ։

Անընդհատ ուտելու ցանկություն։ Սնունդ ընդունելուց հետո որևէ բան ծամելու ցանկությունը կարող է մեծ քանակով ածխաջրերի օգտագործման և սպիտակուցների անբավարար մակարդակի հետևանք լինել։

Հոդացավեր և մկանային ցավեր։ Մկանների թուլությունը, ֆիզիկական հյուծվածությունը կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմին ավելի շատ սպիտակուց է հարկավոր։

Վնասվածքների դանդաղ ապաքինում։ Վերքերի բուժման և բջիջների, մաշկի, հյուսվածքների վերականգնման, ինչպես նաև իմունային համակարգի ամրացման համար օրգանիզմին պրոտեին է հարկավոր։

Մազերի, մաշկի, եղունգների վատ վիճակ։ Մազաթափությունը, մազերի բարակությունը, մաշկի թեփոտումը, եղունգների թուլությունն առաջին նշաններից են, որ օրգանիզմը ստանում է անբավարար քանակի սպիտակուցներ։

Հյուսվածքների այտուցվածություն։ Այս խնդիրը ևս կարող է պայմանավորված լինել օրգանիզմում սպիտակուցների անբավարար քանակով։ Սպիտակուցը կարևոր նշանակություն ունի օրգանիզմում հեղուկի դուրսբերման համար։

Թույլ իմունիտետ։ Հաճախակի մրսածությունը վկայում է իմունային համակարգի թուլության և օրգանիզմում սպիտակուցների անբավարար մակարդակի մասին։

Կենտրոնոնալու անկարողություն։ Քնկոտությունը, ցրվածությունը, ինչպես նաև արագ հյուծումը կարող են կապված լինել արյան մեջ շաքարի մակարդակի տատանումների հետ՝ պրոտեինի անբավարար մակարդակի ֆոնին։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դասախոսություն «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով. morevmankan.am
Դասախոսություն «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ


Սույն թվականի մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ
ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ

Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...

Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ