Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 2.2011

Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը

Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը

Մեր հանրապետությունում բուժքույրերի շահերի և իրավունքների պաշտպանության, պրակտիկ գործունեություն և կրթական պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի (տնօրեն` Ա. Քուշկյան) հաջող փորձի հիման վրա ստեղծված քույրական գործի կազմակերպիչների բուժքույրական նոր ասոցիացիայի և ԱՄՆ գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի նախաձեռնությամբ ապրիլի 27-30-ը Երևանում կայացավ Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը` «Փոխակերպելով բուժքույրական առաջնորդությունը` վերափոխիր ինքդ քեզ, համակարգը և հանրությունը» կարգախոսով:

 

Երևան էին ժամանել բուժքույրերի միջազգային միության, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բուժքույրեր տարբեր երկրներից, հյուրեր:

 

Ողջունելով համագումարի մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանը նշեց, որ նախաձեռնության նպատակը բուժքույրական գործի զարգացման հեռանկարների, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու քույրական գործի առաջընթացի ապահովումն են: Բնակչության առողջության պահպանման, բուժսպասարկման, մասնագիտական խնամք ցուցաբերելու գործում անգնահատելի է առողջապահության համակարգում ամենաստվար աշխատուժը ներկայացնող բուժքույրերի դերը:

 

 

Ելույթներ ունեցան ՀՀ ԱԺ առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Բաբլոյանը,«Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն,«Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ նախագահ Ա. Քուշկյանը, Անգլիայի թագավորական քոլեջի պատվավոր փոխնախագահ Ք. Քոքսը, Վիվա-Սել ՄՏՍ գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, Սիգմա Թետա Թաու բուժքույրական միջազգային պատվավոր միության նախագահ Կ.Մորինը, կրթության գլոբալ զարգացման ինստիտուտի նախագահ և. Վենսթեյնը, Նեբրասկայի համալսարանի բժշկական քոլեջի տնօրեն և. Ռայենը և այլք: 

 

Համագումարը խթան դարձավ հայաստանյան և միջազգային համայնքների բուժքույրերի միջև համագործակցության զարգացման ու փորձի փոխանակման համար:

Հեղինակ. Տիգրան Գրիգորյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը
Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը

 ՀՀ առողջապահության, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների նախաձեռնությամբ վերջերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ հայ բժիշկների միջազգային երրորդ համագումարը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում
Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում

Երկու տարի առաջ էր, որ լրացավ ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի 70 տարին: Իր գոյատևման ընթացքում գործելով`«Առավելագույնս նպաստել Հայաստանի բժշկագիտության զարգացմանը»նշանաբանով...

Միջոցառումներ
Համառոտ` ցողունային բջիջների մասին

Բանալի բառեր. ռեգեներատիվ բժշկություն, արյունաստեղծ, մեզենխիմային, սաղմնային ցողունայինբջիջներ

Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը...

Բուժման մեթոդներ
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Ուրոլոգիա Վեներաբանություն Դեղագիտություն
Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ
Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ

Մակրոօրգանիզմը` իր միկրոֆլորայի հետ միասին, ամբողջական էկոլոգիական համակարգ է, որը մշտապես գտնվում է հավասարակշռության վիճակում: Չնայած օրգանիզմի վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Լեյշմանիոզներ` մոռացված հիվանդություններ
Լեյշմանիոզներ` մոռացված հիվանդություններ

Առաջին անգամ «մոռացված, արհամարհված հիվանդություններ» (neglected diseases) տերմինն օգտագործվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից` 2001թ., ինֆեկցիոն և մակաբուծային բնույթի մի խումբ...

Վարակաբանություն
Սթրես

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների դեպքում առաջացած ընդհանուր հարմարվողական համախտանիշն է, որի հայեցակարգը մշակել և զարգացրել է կանադացի բնագետ...

Հոգեկան առողջություն
Այսպես պետք է լինի միշտ և ամենուր
Այսպես պետք է լինի միշտ և ամենուր

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը տարվա ամենաերկար օրվա նախօրեն մշտապես նվիրել է երկարօրյա աշխատանքին վարժված, այլոց հոգսերն իրենցը դարձնելու երդմանը հավատարիմ բուժաշխատողներին...

Միջոցառումներ
Սամվել Անուշավանի Խաչատրյան. սիրած գործի նվիրյալը
Սամվել Անուշավանի Խաչատրյան. սիրած գործի նվիրյալը

Սամվել Անուշավանի Խաչատրյան. ով թեկուզ մեկ անգամ գործ է ունեցել բժշկական տեխնոլոգիաների և տեխնիկայի հետ, կճանաչի այդ ոլորտում բացառիկ գիտելիքներ և փորձառություն ունեցող...

Բժիշկներ
Սումամեդ` վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային...

Դեղամիջոցներ Շնչառական համակարգ
Երիկամաբորբ (նեֆրիտ)
Երիկամաբորբ (նեֆրիտ)

Մեզ խնդրել են գրել երիկամաբորբի մասին: Սակայն երիկամների` արտաթորության այս օրգանի մասին առանց տեղեկություններ տալու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները...

Միզային համակարգ
Պարօդոնտ, պարօդոնտոզ
Պարօդոնտ,  պարօդոնտոզ

Այս երկու հիվանդությունների դեպքում ախտահարման օջախը նույնն է` պարօդոնտը (լատ. par-հար և odontos-ատամ): Խոսքը վերաբերում է հիմնականում ատամի արմատին հարող լնդոսկրային շերտին...

Ստոմատոլոգիա
Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ
Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ

Դժվար թե գտնվի մարդ, որն իր կյանքում ականատես եղած չլինի ինչ-որ մեկի ուշագնացությանը: Ըստ ամերիկյան վիճակագրական տվյալների, չափահաս մարդկանց մոտավորապես մեկ երրորդի կյանքում եղել է ուշագնացության գոնե մեկ դեպք...

Առաջին նախաբժշկական օգնություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ