Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Կանաչ աշխարհ

Անանաս

Անանաս

Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են երկու կիսագնդերի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Բույսը ճանաչված է XVII դարի կեսերից:

Բնակարանային պայմաններում հիմնականում աճեցվում է անանասի մի տեսակը: Դա հողին կպած բույս է, շատ կարճ ցողունով և կոշտ, ուղիղ տերևների վարդակով: "Variegatus" ձևի տերևները գծավոր, կանաչա-մարմնագույն են, պայծառ լույսի տակ երևում են վարդագույն: Ծաղկելուց հետո առաջանում է հյութալի, մսեղ, ոսկեդեղնավուն պտուղ, որը հիշեցնում է “կոն”: Պտղի ծայրին շարունակում է աճել հիմնական առանցքը և ձևավորվում է կարճ վերին ճյուղը` "սուլթանը”: Պտուղը հասունանում է 4,5-5 ամսում:

 

 

Խորհուրդ է տրվում բույսն աճեցնել հարավային և հարավարևմտյան պատուհաններին, ոչ ստվերոտ և լավ օդափոխվող սենյակներում:

Անանասի A. comosus (L.) Merr. տեսակը հասնում է մինչև 1 մ բարձրության և ունենում է մինչև 2 մ տրամագիծ:

Լուսավորությունը

Պայծառ լույս

Ջրելը

 

Աճման շրջանում առատ ջրում են և ցողում, սնուցում` օրգանական և հանքանյութերով պարարտանյութերով, իսկ աշնանից աստիճանաբար նվազեցնում են ջրելը:

Օդի խոնավությունը` չափավոր, աճի ժամանակ խորհուրդ է տրվում ցողել բույսը:

Խնամքը.

Գարնանն ու ամռանը 2-3 շաբաթը մեկ պարարտացնել:

 

 

 

Բազմացումը.

Գարնան կեսերից մինչև ամառվա կեսերը, ճյուղերով, 24°С ջերմաստիճանում:

Բացի դրանից, անանասը կարելի է աճեցնել տանը, խանութից գնած անանասից: Դրա համար անհրաժեշտ է վերցնել հասած անանաս, զգուշորեն պտտեցնելով առանձնացնել տերևներով վերնամասը: Վերին մասը թողնել չորանա օդափոխվող սենյակում 5 օր, ինչի շնորհիվ փակվում են անոթները և թույլ չեն տալիս զարգանալու տարբեր մանրէների: Հետո հեռացնել ներքևից 15-20 տերևիկներ, ավելի լավ կլինի մեկ-մեկ: Նրանք կառանձնանան պարույրաձև: Եթե տեսնեք տերևների արանքում փոքրիկ կոճղիկներ, աշխատեք չվնասել: Եթե արդեն տերևիկները հեռացված են և կոճղը `մերկացած, վերին մասը թողեք ևս 2-3օր, բայց դա պարտադիր չէ: Ամենահաճախ պատահող խնդիրն այն է, որ մինչ արմատներ տալը կոճղը փտում է: Կարելի է վերին մասի վրա ածուխ լցնել (կարելի է նաև դեղատներում վաճառվող ակտիվացված ածուխը):

Հողի բաղադրությունը պետք է լինի այնպիսին, ինչպես բրոմելիաների համար է նախատեսված, նախընտրելի է պլաստիկ թաղարը: Անանասը լույսի կարիք ունի, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների: Հողը պետք է լինի խոնավ, բայց ոչ թաց: 6-8 շաբաթից անանասը պիտի արմատակալի, այդ ժամանակ նրան չպետք է պարարտացնել և շտապել, ընթացքը կարող է տևել 3 ամիս: Երբ ի հայտ կգան նոր` բաց կանաչ տերևներ, անանասը կարելի տեղափոխել ավելի մեծ թաղարի մեջ: Այդ ժամանակ անանասին անհրաժեշտ է ավելի շատ լույս` 6-8 ժամ արևի ուղիղ ճառագայթներ:Հարկավոր է պարարտացնել ամիսը մեկ: Մեկ տարի հետո անանասը կունենա ուժեղ զարգացած արմատներ և նրան կարելի է նորից տեղափոխել:

Անհրաժեշտ է հիշել, որ անանասը խոնավասեր է, բայց լավ դրենաժի կարիք ունի:

Հնարավոր դժվարությունները. ալրացող որդը, տերևների ծայրերի չորանալը չոր օդով սենյակներում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)
Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)

Ընտանիքը. Երկշաքիլավորներ: Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը: Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով...

Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)
Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)

Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է...

Էուստոմա, Լիզանտուս կամ «իռլանդական վարդ»
Էուստոմա, Լիզանտուս կամ «իռլանդական վարդ»

Էուստոմա, Լիզանտուս կամ "իռլանդական վարդ". ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է...

Պենտաս (Pentas)
Պենտաս (Pentas)

Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae)...

Արևադարձ (Heliotropium)
Արևադարձ (Heliotropium)

Պատկանում է գաղտրիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Պերուն է:Մշտադալար կիսաթուփ է, որը Երևանի պայմաններում կարող է ձմեռել միայն ջերմատներում և բնակարաններում:Տերևները անհարթ են, ունեն կնճռոտ տեսք, մանրիկ, կոշտ մազմզուկներ...

Ամրենի (ոսկեշիվ) (Solidago)
Ամրենի (ոսկեշիվ) (Solidago)

Պատկանում է բարդազգիների ընտանիքին: Բազմամյա է, մեր պայմաններում առանց ծածկույթի ձմեռում է բաց գրունտում: Տարբեր տեսակների բարձրությունները տատանվում են 0,4-2,0 մ  սահմաններում: Սոլիդագո Solidago) – ոսկեշիվի բուսաբանական անվանումն է, այն լատինական...

Գլիցինիա աննման (Glicinia Wistaria)
Գլիցինիա աննման (Glicinia Wistaria)

Պատկանում է լոբազգիների (Leguminosae) ընտանիքին: Հայրենիքը Չինաստանն ու Ճապոնիան է: Ամենագեղեցիկ փաթաթվող բույսերից մեկն է, որի բարձրությունը հասնում և անցնում է 6մ-ից: Երևանի պայմաններում առանց ծածկոցի...

Թանձրատերևուկ (Crassulla)
Թանձրատերևուկ (Crassulla)

Պատկանում է թանձրատերևազգիների( Crassullaceae) ընտանիքին: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Ունի շատ տեսակներ, որոնց թե ցողունը և թե տերևները հաստ են, մսոտ, ծաղկաբույլերը հուրանավոր կամ կիսահովանոցաձև, ծաղիկները...

Բույսերը կարողանում են հաշվել, բայց միայն գիշերը. ankakh.com
Բույսերը կարողանում են հաշվել, բայց միայն գիշերը. ankakh.com

Դպրոցական կենսաբանության դասընթացից շատերը կհիշեն` ինչ է ֆոտոսինթեզը: Երբ արևը լուսավորում է, բույսը սինթեզում է օրգանական նյութերը (օսլան և շաքարը) ածխաթթու գազից և ջրից: Բայց երբ գալիս է գիշերը...

Կլերոդենդրոն
Կլերոդենդրոն

Վերբենյանների ընտանիքից է: Հայրենիքը` Ասիա և Աֆրիկա: Աշխարհում այս գեղեցիկ բույսի ավելի քան երեք հարյուր տեսակ կա: Դրանց առանձնահատկություններն են տարբեր ձևերի տերևները և ծաղիկների գույները...

Կակաչ (Papaver)
Կակաչ (Papaver)

Պատկանում է կակաչազգիների(Papaveraceae) ընտանիքին: Տարբեր տեսակի կակաչների հայրենիքը տարբեր է. ինչպես օրինակ`արևելակակաչինը (P.orientals L.) Հայաստանն է, սիբիրականինը (P. alpinum var.nudicaule)Սիբիրն է...

Սնկերը բույսերին զգուշացնում են վնասատուների հարձակումների մասին
Սնկերը բույսերին զգուշացնում են վնասատուների հարձակումների մասին

Անսովոր սիմբիոզի բնագավառը բույսերի և հողի սունկերի միջև, որոնք ապրում են շատ բույսերի արմատներում, վեր են հանել բրիտանացի փորձագետները: Պարզվում է, որ միմյանց հետ ազգակցական կապեր չունեցեղ բույսերը վնասատուների վտանգի...

Հասմիկ (Jasminum)
Հասմիկ (Jasminum)

Պատկանում է ձիթենազգիների(Oleaceae) ընտանիքին: Մեծ մասամբ փաթաթվող և մագլցող բույսեր են: Բնության մեջ տարածված այս ցեղի բազմաթիվ ներկայացուցիչներից սենյակային պայմաններում հանդիպում են խոշորածաղիկ հասմիկը( J.grandiflorum L.)...

Թթվառվույտ (Oxális)
Թթվառվույտ (Oxális)

Թթվառվույտը(Oxális) բազմամյա բույս է,պատկանում է թթվառվույտների ընտանիքին (Oxalidaceae). Ժողովրդական անվանումը `«ճագարի կաղամբ» կամ «կկվի երեքնուկ»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ