Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ

Քայլ առ քայլ բնակչության շրջանում վստահություն ենք վաստակում. Հարություն Քուշկյան. artsakhpress.am

Քայլ առ քայլ բնակչության շրջանում վստահություն ենք վաստակում. Հարություն Քուշկյան.  artsakhpress.am

«Արցախի առողջապահության ոլորտի զարգացման ամենակարևոր ազդակներից մեկը ես համարում եմ սրտի ստենտավորման բաժանմունքի բացումը»։

 

Այս մասին «Ազատ Արցախ» թերթի հետ զրույցում ասել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ հավելելով, որ անգիոգրաֆիկ բաժանմունք ունենալը չափազանց կարևոր է Արցախի համար, քանի որ մեծ թվով սրտային հիվանդություններով տառապող հիվանդներ ստիպված մեկնում էին Հայաստան՝ հետազոտվելու և բուժօգնություն ստանալու, այդ թվում և՝ սրտի ստենտավորում։

 

«Ու դա դեռ վերաբերում էր պլանային կարգով բուժման ենթակա հիվանդներին, բայց երբ մարդու մոտ սուր ինֆարկտ է լինում, այստեղ կարևոր գործոն է հանդիսանում ժամանակը։ Այս դեպքում ոչ թե ժամերը, այլ րոպեներն են հաշվված, իսկ ԼՂՀ-ից Հայաստան գնալը, բոլորս գիտենք, որ մեքենայով տևում է 6-7 ժամ։ Բացի դրանից, տեղում անհրաժեշտ է լինում լուծել նաև կենցաղային և այլ ֆինանսական հարցեր։ Խնդրի առումով մենք զեկուցեցինք ԼՂՀ Նախագահին և նրանից ստացանք հատուկ ցուցում, որ կարողանանք նշված հարցում բարձրացնել պետության մասնակցության դերը»,-ասել է ԼՂՀ առողջապահության նախարարը և ավելացրել, որ եթե Հայաստանում սրտի վիրահատություններն արցախցիների համար կատարվում են 50 տոկոս զեղչով, ապա Ստեփանակերտում պետությունը կվճարի անհրաժեշտ գումարի 70 տոկոսը, իսկ հիվանդը՝ մնացած 30 տոկոսը։

 

2015թ-ին նախարարի խոսքով, հնարավորություն կստեղծվի սուր ինֆարկտների դեպքում, այսինքն` երբ անհապաղ պետք է փրկել մարդու կյանքը, անմիջապես ցուցաբերել անվճար բուժօգնություն՝ առանց նայելու, թե հիվանդն ինչպիսի հնարավորություններ ունի։

 

Անդրադառնալով անցած տարում Արցախի առողջապահության ոլորտում ունեցած հաջողություններին՝ Քուշկյանը նշել է, որ այն ընդհանուր առմամբ առաջընթացի տարի է եղել է: «Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից այցելած մասնագետների հետ մեկտեղ մենք մշակել ենք ծրագրեր` զարգացնելու բժշկական ոլորտի առանձին ուղղություններ։ Իրոք, վերելք կա, ու սա ոչ թե խոսքի համար եմ ասում, այլ իրականում քայլ առ քայլ բնակչության շրջանում վստահություն ենք վաստակել դեպի Արցախի առողջապահական համակարգ` բարձրանելով բժշկի և բուժքրոջ վարկանիշը»,-եզրափակել է ԼՂՀ առողջապահության նախարարը։

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

29.01.2015

Հարգելի Ալվինա, մենք տեղեկացանք, որ ծրագրի շրջանակում անվճար ստենտավորում կատարվում է, եթե պացիենտի մոտ ախտորոշվում է «սրտամկանի սուր ինֆարկտ՝ ST էլևացիայով», որի պարագայում առկա է կյանքին սպառնացող վիճակ, մնացած այլ ախտորոշումների դեպքում բուժումը դուրս է անվճար ծառայության շրջանակից:

Ալվինա

15.01.2015

Կայքերով, ապա հեռուստատեսությամբ հայտարարվել է որ 2015թ հուվարի 1-ից Հայաստանում սրտի ստենդավորումը կկատարվի ԱՄՎՃԱՐ: Սակայն հիվանդանոցներում այն հերքում են՝ ասելով որ ինչ ինչ գարծողությունների ու սարքավորումների համար պետք է վճարվի…Խնդրում եմ տեղուկություն տրամադրեք ինչպե՞ս է հայտարարվում մի բան, բայց արվում մի այլ: Շնորհակալ եմ

Կարդացեք նաև

Նոր սերնդի սքաներն ամենայն մանրամասնությամբ բացահայտում է մարդու «ներաշխարհը». tert.am
Նոր սերնդի սքաներն ամենայն մանրամասնությամբ բացահայտում է մարդու «ներաշխարհը». tert.am

Ամերիկացի բժիշկները ներկայում փորձարկում են նոր սերնդի GE սքաներները, որոնք ամենայն մանրամասնությամբ բացահայտում են մարդու օրգանիզմը...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Ֆրանսիացիները հայելի-ռենտգեն են ստեղծել. ankakh.com
Ֆրանսիացիները հայելի-ռենտգեն են ստեղծել. ankakh.com

Ֆրանսիայում ստեղծել են  3D հայելի, որի օգնությամբ ցանկացողը կարող է իրական ժամանակում սեփական ներքին օրգանները տեսնել: Ռենտգեն հայելի ստեղծվել է  համակարգչային ու մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

Պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիան (ՊՀՏ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս իրականացնել բարձր տեղեկատվական ոչինվազիվ հետազոտույուններ...

Ախտորոշում Ռադիոլոգիա և այրվածքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ