Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ԵՊԲՀ.Ախտաֆիզիոլոգիան բժշկության տրամաբանությունն է, մայրենին

ԵՊԲՀ.Ախտաֆիզիոլոգիան բժշկության տրամաբանությունն է, մայրենին

Պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը բժշկական համալսարանի ամենավառ անհատականություններից է: Կյանքի տարբեր իրավիճակներում, աշխատանքում իր սկզբունքայնությամբ միշտ աչքի ընկնող մասնագետը համալսարանական տարաբնույթ միջոցառումների ակտիվ մասնակիցն է:


Վստահ է, որ երիտասարդներ, ապագա բժիշկներ կրթելու պատասխանատու գործում սեփական օրինակը գերակա է: Լինել ազնիվ, ունենալ արդարության զգացում, ծանոթ լինել սեփական երկրի մշակույթին ու պատմությանը. սա անկախ մասնագիտությունից ԵՊԲՀ դասախոսի կրթված լինելու մշտարթուն պահանջներն են:


«Պետք է փորձենք մեր պահվածքով, գիտելիքներով, մարդկային կերպարով վստահություն ներշնչել մեր ուսանողներին կյանքի, բուհի, երկրի հանդեպ»,- ասում է կրթության երկարամյա փորձագետը:


Խոստովանում է, որ իր սկզբունքայնությունն ու ճշմարտախոսությունը, իհարկե, երբեմն խանգարել են հաջողություններ գրանցելու հարցում, սակայն անդավաճան այս հատկանիշները մանկուց են արտահայտված եղել թե՛ իր, թե՛ քույրերի ու եղբոր բնավորության մեջ:

Անմոռանալի պատառիկներ մանկությունից


Գրիզելդա Նավասարդյանը ծնվել է բժիշկ Ասատուր (Արարատ) Նավասարդյանի ընտանիքում: Հայրը հիմնականում մասնագիտական գործունեություն է ծավալել մարզային բժշկական հաստատություններում, մասնավորապես՝ Մասիսի, իսկ հետագայում Էջմիածնի շրջանում: Նա մեծ ավանդ ունի մարզային առողջապահական հիմնարկների հիմնադրման, բժշկական օգնության կազմակերպման գործում: Բժշկի ուղին ընտրեցին ընտանիքի չորս երեխաներից երկուսը:


Նավասարդյանի մորական պապը՝ Արշակ Մարտիրոսյանը, ծնվել է Կարսում: Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածի ընտանիքը 1915 թվականի ջարդերից հետո անցնում է Արաքս գետը և գաղթում Արևելյան Հայաստան: Վանաձորում բնակություն հաստատելով, Արշակ Մարտիրոսյանը ղեկավար պաշտոն է զբաղեցնում տեղի երկաթգծում: Երկրին մատուցած ծառայությունների համար նա արժանանում է ԽՍՀՄ բարձրագույն պարգևի՝ Լենինի շքանշանի:

Սակայն կարճ ժամանակ անց՝ ստալինյան բռնապետության ժամանակաշրջանում, նրան ևս արժանացնում են «Հայրենիքի թշնամի» պիտակին: Հետաքրքիր զուգադիպությամբ է իմանում, որ նույն բանտում է նաև հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի խցիկը: Պատմական ծննդավայրում նրա տունը տեղակայված էր հենց Եղիշե Չարենցի տան հարևանությամբ: Բանտում կարսեցի հսկիչի հետ հանդիպումը նույնպես ճակատագրական է դառնում: Հենց նրա բարի վերաբերմունքի շնորհիվ և խորհրդով է Արշակ Մարտիրոսյանը նամակ գրում իշխանություններին և ազատ արձակվում, ինչը հավանաբար պայմանավորված էր նաև Լենինի շքանշանակիր լինելու հանգամանքով:

Երևանի Տերյան 62 հասցեում է անցել Գրիզելդա Նավասարդյանի մանկությունը: Մեծանուն մարդկանց հետ հանդիպումների, մտերմության և հարևանության մասին հուշերը լի են ջերմությամբ ու սիրով: Վեց մուտք ունեցող ճարտարապետական հետաքրքիր այս կառույցում՝ «Մասնագետների շենքում», բնակվել են նույնքան հետաքրքիր ու անվանի մարդիկ: Նրանից են ճանաչված բժիշկներ Լևոն Հովհաննիսյանը, Ռուբեն Յոլյանը, Նիկոլայ Նաջարյանը, հայագետ-արևելագետ Կարո Մելիք-Օհանջանյանը, ԽՍՀՄ-ում տեսական ու փորձարարական ֆիզիոլոգիայի և բժշկական կենսաֆիզիկայի հիմնադիրներից Լև Փիրուզյանը, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը և շատ այլ արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ:


Գրիզելդա Նավասարդյանը տասնամյակներ անց չի մոռանում Պարույր Սևակի՝ նրա դոկտորական ատենախոսության ղեկավար, արևելագետ, թարգմանիչ  Կարո Մելիք-Օհանջանյանի տան հարուստ գրապահարանի դիմաց գրքերի ինքնամոռաց  փնտրտուքի մեջ տպավորիչ տեսարանը։ Հետագայում գրողի հետ երկար զրուցելու բազմաթիվ առիթներ է ունեցել։

Արվեստով, մշակույթով, կամ մեկ բառով ասած՝ կրթվածությամբ հագեցած այս մթնոլորտը չէր կարող ազդեցություն չունենալ նրա նախ որպես անձ, իսկ հետագայում արդեն որպես բժիշկ-գիտնական կայացման գործում:


Տան հարևանությամբ էր նաև Երևանի Ն.Կրուպսկայայի անվան դպրոցը, որտեղ դասավանդում էին ժամանակի լավագույն մանկավարժները՝ Մարիամ Հայկազունին, Սիմակ Սահակյանը, Արուսյակ Խաչիկյանը, Մաքրուհի Մարտիրոսյանը, այլք:


Հետագայում էլ արվեստի հետ կապը չընդհատվեց: Մասնագիտական գործունեությունից զատ նա կազմակերպում էր տասնյակ մշակութային միջոցառումներ գրողների, նկարիչների, երաժիշտերի, այլ բնագավառների ճանաչված գործիչների հետ: Նախորդ դարի երկրորդ կեսին արվեստի շնչով ողողված հանդիպումների յուրօրինակ հավաքատեղի էր դարձել նաև բժշկական համալսարանը:

 

Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մինաս Ավետիսյանը, Լուսինե Զաքարյանը, Մարգարիտ Հարությունյանը, Հովհաննես Չեքիջյանը և շատ ու շատ այլ արվեստագետներ բազմիցս մասնակցել են բուհի «Արվեստի համալսարանի» կողմից  կազմակերպվող հանդիպումներին:


Իր անձնական գրադարանում հայ գրականության լավագույն նմուշները հենց իրենց՝ հեղինակների ստորագրությամբ են:

 

Գրականության մասին խոսելիս Գրիզելդա Նավասարդյանը մի ուշագրավ դրվագ է մտաբերում: Հովհաննես Շիրազի գրքերից մեկի շնորհանդեսն է «Պրոսպեկտի»՝ այն ժամանակվա հայտնի գրախանութներից մեկում: Գրիզելդան և իր մտերիմ ընկերուհի Էլադան Ազգային մեծ բանաստեղծին առաջինն էին նվիրում խորհրդանշական մանուշակները: Իմանալով հայոց լեզվի նկատմամբ Հովհաննես Շիրազի մեծ ուշադրության ու խորը հարգանքի մասին, ոչ հայկական անուններով երկու ընկերուհիները, բանաստեղծի նկատողությունից խուսափելու համար, որոշում են գրքի վրա հեղինակի մակագրությունն ունենալու նպատակով ներկայանալ փոխված անուններով: Գրիզելդան ներկայանում է որպես Աստղիկ, ինչից Հովհաննես Շիրազը բնականաբար ուրախանում է, քանի որ Աստղիկն իր սիրելի մոր անունն էր:

Ախտաֆիզիոլոգիան արծվենի՝ խորաթափանց հայացք է հիվանդությանը

Պրոֆեսոր Նավասարդյանը Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի գործունեության արդիականացման գործում մեծ դեր է ունեցել: Նրա ղեկավարման տարիներին ախտաֆիզիոլոգիայի դասավանդման մեջ առաջնայնությունը տրվել է ժամանակակից գիտելիքի ներկայացմանը, տարվել է մեծածավալ մեթոդական աշխատանք: 1995թ. նա հայերենով հեղինակել է ախտաֆիզիոլոգիայի առաջին դասագիրքը` «Երկխոսություններ ախտաֆիզիոլոգիայի հարցերի շուրջ» վերնագրով: Բժիշկ-գիտնականը հեղինակն է «Ընդհանուր ախտաֆիզիոլոգիա» դասագրքի, որը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված է որպես բուհական դասագիրք:

Կենսագրական տվյալներ


1959թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի Ն.Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը: 1959թ. ընդունվել է և 1965թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1965թ. գիտխորհրդի երաշխավորությամբ` մրցույթով ընդունվել է ախտաֆիզիոլոգիայի ամբիոնին կից ասպիրանտուրան: Այն ավարտել և 1968թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1968-1981թթ. ախտաֆիզիոլոգիայի ամբիոնում աշխատել է որպես ասիստենտ, ավագ գիտաշխատող: 1981 թվականից ամբիոնում պաշտոնավարել է որպես դոցենտ: 1975 թ. Գրիզելդա Նավասարդյանին շնորհվել է ավագ գիտաշխատողի, 1982թ. դոցենտի, իսկ 2005թ. պրոֆեսորի կոչում: 1988-1994թթ.

 

գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց աշխատել է որպես բժշկական համալսարանի արտասահմանցի սովորողների դեկան: 1994-2005թթ. ընտրվել և աշխատել է որպես ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: 2005թ. նույն ամբիոնում պրոֆեսոր է:


Գիտական հետաքրքրություններից տեսական-գործնական նշանակություն և միջազգային ճանաչում ունեն տարբեր պայմաններում օրգանիզմի մահացման և վերակենդանացման հիմնախնդիրներին, փորձարարական սակավաշարժության պայմաններում զարգացող վարքային-իմացական տեղաշարժերի, ծերություն և սակավաշարժություն հարաբերակցության ախտաֆիզիոլոգիական մեխանիզմների վերհանմանը, նոզոլոգիայի հիմնադրույթներում միջնադարյան հայ փիլիսոփաների և բժիշկների ավանդին վերաբերող նրա աշխատանքները:


Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային գիտաժողովների, հանդես եկել զեկուցումներով (ՌԴ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կիև, Թբիլիսի, Բաքու, Տաշքենդ, Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մարոկկո, ԱՄՆ, ՉԺՀ , Կանադա, Ուկրաինա և այլն):

 

Հիմնադիրն է և նախագահը Հայաստանի ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ընկերակցության, Էկոլոիայի եւ Կենսագործունեության Միջազգային ակադեմիայի (Նյու-Յորք, Սանկտ-Պետերբուրգ) իսկական անդամ, Ախտաֆիզիոլոգիայի Միջազգային ընկերության գործադիր խորհրդի, դասավանդման տեխնոլոգիաների հանձնաժողովի անդամ է, 2012 թ. նոյեմբերին ընտրվել է Ուկրաինայի ախտաֆիզիոլոգների ընկերակցության վարչության պատվավոր անդամ, գործուն մասնակցություն ունի ախտաֆիզիոլոգիայի դասավանդման նորացման և ժամանակի պահանջներին համահունչ կրթական ծրագրերի մշակման մեջ: ԵՊԲՀ Միջազգային հավատարմագրման փորձագիտական հանձնաժողովի, «Բժշկություն, գիտություն և կրթություն» ամսագրի խորհրդի անդամ է: Ունի կառավարական և համալսարանական պարգևներ (շնորհակալագրեր, պատվոգրեր, մեդալներ): Իր գիտամանկավարժական գործունեության ընթացքում պարգևատրվել է Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի բժշկական համալսարանների մեդալներով: Ախտաֆիզիոլոգիայի ասպարեզում գիտամանկավարժական ավանդի, հայ-ռուսական համագործակցության ամրապնդման համար 2007թ. պարգևատրվել է ՌԴ բժշկական ակադեմիայի Ա. Սպերանսկու անվան մեդալով:

«Ախտաֆիզիոլոգիայի առաքելությունը գիտականորեն հիմնավորված բժշկական մտածողության մշակումն է: Իմ եզրահանգումը հետևյալն է. ախտաֆիզիոլոգիան արծվենի՝ խորաթափանց հայացք է հիվանդությանը, հայացք, որով փորձ է արվում տեսնելու, ճանաչելու հիվանդությունն իր բոլոր մանրամասներով:  Գիտության և հիվանդության զարգացման մեջ մանրուքներ չկան. հիշենք, որ «սատանան մանրուքների» մեջ է: Յուրաքանչյուր մանրուք, անկախ իր դրսևորման աստիճանից, վճռորոշ կարող է լինել հիվանդության ախտաճանաչման, բուժման, ելքի և կանխարգելման համար»,- իր ընտրած մասնագիտության մանրամասներն է ներկայացնում գիտնականը՝ հավելելով, որ ախտաֆիզիոլոգիան հնարավորություն է տալիս վերլուծության մեթոդի շնորհիվ վեր հանել տարբեր ախտահարումների էթիոպաթոգենետիկ առանձնահատկությունները:


«Ախտաֆիզիոլոգիան բժշկության տրամաբանությունն է, մայրենին, այն բժշկական մտածելակերպի ձեռքբերման գործիքակազմն է, ինչպես նաև դեպի հիվանդության ճանաչումը տանող ամենալայն ճանապարհը»,- հավելում է ԵՊԲՀ երկարամյա աշխատակիցը:


Նա շուրջ 200 գիտական հրապարակումների, 20-ից ավելի ուսումնամեթոդական հոդվածների, ձեռնարկների, ախտաֆիզիոլոգիայի դասագրքերի հեղինակ է: Լինելով բժշկական համալսարանի բժշկա-կենսաբանական առարկաների ցիկլային մեթոդական խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՆ բարձրագույն կրթության որակի հանձնաժողովի անդամ, լուրջ ներդրում ունի Բոլոնիայի գործընթացի շրջանակում բարձրագույն կրթության որակի երվրոպական չափայնության հավաստման, ուղեցույցների մշակման և ներդրման գործում, մասնակցել է մի շարք դրամաշնորհների, ծրագրերի:


Կրթության փորձագետն ուսումնական գործընթացից բացի ակտիվ մասնակցություն ունի նաև բուհական այլ աշխատանքներում: Նա ԵՊԲՀ կարգապահական, ինչպես նաև կենտրոնական մեթոդական հանձնաժողովի անդամ է:


Չնայած պրակտիկ կլինիցիստ դառնալու բազմաթիվ գրավիչ առաջարկներին, տարիներ անց նա ընդգծում է, որ տեսաբանի աշխատանքն ընտրելով բնավ չի ափսոսում: Բժշկական համալսարանի իր աշխատասենյակում տարիներ շարունակ փակցված են ուսուցիչների, ավագ գործընկերների, ինչպես նաև ախտաֆիզիոլագիայի ոլորտի հեղինակությունների լուսանկարները:


Առանձնահատուկ խնամքով է պահպանում հայ և օտարերկրացի ուսանողների նվիրած գրքերը մասնագիտական և ոչ մասնագիտական թեմաների շուրջ:


Փորձառու մանկավարժի խստությունն ու խստապահանջությունը չեն խանգարում համոզված լինել, որ միայն խաղաղությամբ, հանդուրժողականությամբ, դրական գործով է հնարավոր աշխարհն ամեն օր ավելի լավը դարձնել:


Փոքր-ինչ փոփոխելով Համո Սահյանի հայտնի բանաստեղծություններից մեկը զրուցակիցս հանդիպումը եզրափակում է այսպես. «Անվերջ, շարունակ վերադարձող երթում, ինձ բացակա չդնեք… »:

Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ ԳՐԻԶԵԼԴԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ անձնական արխիվից
և ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲՅԱՆԻ

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ