Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Լորդերի պալատի միակ հայը՝ վիրաբույժ Արա Դարզի. Հայ ժողովուրդն առանձնահատուկ է

Լորդերի պալատի միակ հայը՝ վիրաբույժ Արա Դարզի. Հայ ժողովուրդն առանձնահատուկ է

Լորդ Արա Դարզի կամ Արա Վարդգեսի Թերզյան... Ականավոր բրիտանահայ վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի  առողջապահության նախկին նախարար... Հազարավոր կյանքեր փրկած մեր հայրենակցին միջազգային ասպարեզում ճանաչում են որպես առողջապահական համակարգերում նորարարական բարեփոխումների ներդրման կողմնակից և ջատագով: Լորդ Դարզին ծնվել է 1960 թվականի մայիսի 7-ին Իրաքի Մոսուլ քաղաքում: 17 տարեկանում տեղափոխվել է Իռլանդիա, այնուհետև՝ Անգլիա: Նա Մեծ Բրիտանիայի Թագավորական միության՝ ամենահին եւ ամենահեղինակավոր գիտական ակադեմիայի անդամ է: 2002 թվականին նա Թագուհու կողմից արժանացավ ասպետի կոչման բժշկության եւ վիրաբուժության ոլորտում ունեցած ավանդի համար: 

–   Իր մականունը Արա Դարզին ընտրել է Դուբլինում: «Արա անունը նման է իռլանդական տարածված անձնանվան՝ Դարա: Դարզին նման է իռլանդական տարածված ազգանվան՝ Դարսի: Այսպիսով, ինձ սկսեցին կոչել Դարա Դարսի», - մի առիթով պատմել է մեր հայրենակիցը: 

–   Լորդ Դարզի, Դուք և՛ բժիշկ եք, և՛ քաղաքական գործիչ, Դուք աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկն եք, Ձեր ձայնն առաջատար է գլոբալ առողջապահական քաղաքականության ոլորտում: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել այս ամենը:

–   Դա, անկասկած, պահանջում է մի փոքր հավասարակշռում: Իմ ժամանակը ես տնօրինում եմ շատ հանգամանորեն և ունեմ նաև փորձառու թիմ, որն օգնում է ինձ անել դա: Չափազանց կարևոր է առանձնացնել առաջնահերթ անելիքները, ինչը շնորհիվ ես համոզված եմ լինում, որ ամեն ինչ արդյունավետորեն արված է: Այնուամենայնիվ, իմ հիվանդները միշտ առաջին տեղում են, և այդ գաղափարը գերիշխել է իմ ողջ կարիերայի ընթացքում:    

–   Ձեր հարցազրույցներում միշտ ընդգծում եք փոփոխություններ կատարելու կարևորությունը: 2007-2009 թվականներին Դուք եղել եք Միացյալ Թագավորության առողջապահության նախարարը և զգալի բարեփոխումներ եք իրականացրել երկրի ազգային առողջապահական համակարգում: Ձեր տեսանկյունից, այսօր ի՞նչ մարտահրավերներ գոյություն ունեն գլոբալ առողջապահական համակարգում:

–   Ծերացող և աճող բնակչությունն էական մարտահրավեր է դառնում գլոբալ առողջապահական համակարգի համար: Աշխարհի բնակչությունը ներկայում աճում է տարեկան մոտավորապես 1%-ով՝ ստեղծելով հսկայական ծանրաբեռնվածություն գլոբալ ռեսուրսների, ֆինանսների և տեխնոլոգիաների առումով: Մենք ամբողջովին կախված ենք հարմարվելու եւ նորացվելու մեր ունակությունից, որպեսզի կարողանանք աջակցել աճող բնակչությանը:

–   Դուք փրկել եք Ձեր կոլեգաներից մեկի (Լորդ Բրեննանի) կյանքը հենց Լորդերի պալատի նիստի ընթացքում: Կպատմե՞ք այդ մասին: Եղե՞լ են արդյոք էլի նմանատիպ դեպքեր:

–   Այո, ինձնից իսկապես պահանջվում էր վերակենդանացնել Լորդերի պալատում ելույթի ժամանակ սրտի կաթված ստացած գործընկերոջս՝ կիրառելով դեֆիբրիլյատոր և սիրտ-թոքային վերակենդանացում: Սա մի եզակի իրավիճակ էր, և բարեբախտաբար ես ստիպված չեղա անել դա նորից: Ես վիրահատել եմ նաև նախկին վարչապետին, մի դեպք, որը գաղտնի էր պահվում, մինչ այս տարի հրապարակվեց նրա ինքնակենսագրությունը:

–   Պրոֆեսոր, ինչպե՞ս ընտրեցիք բժշկությունը, իսկ այնուհետև քաղաքականությունը:

–   Ես ցանկանում էի տարբերվել ծնողներիցս: Հետաքրքրված էի և՛ ինժեներիայով, և՛ բժշկությամբ, բայց ընտրեցի բժշկությունը: Ես գիտեի, որ դա լինելու է մարտահրավեր մշտապես փոփոխվող հորիզոններով, և հենց այդ միտքն էլ ոգեշնչեց ինձ:

Ես չէի պլանավորել դառնալ քաղաքական գործիչ: Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ ինձ խնդրեցին դառնալ Մեծ Բրիտանիայի կառավարության անդամ՝ որպես առողջապահության պետքարտուղարի տեղակալ: Ես համաձայվեցի միայն մեկ պայմանով, որպեսզի շաբաթը մեկ անգամ վիրահատություններ կատարեմ. դա ես չէի կարող թողնել:

–   Դուք ծնվել եք Մոսուլում, Իրաքում: Հայոց ցեղասպանության հետևանքով Ձեր նախապապերը տեղահանվել են Էրզրումից: Կխնդրեի ներկայացնել Ձեր ընտանիքի փրկության պատմությունը: Ինչպե՞ս Դուք հայտնվեցիք Լոնդոնում:

–   Իմ ընտանիքը սերում է Էրզրումից, ինչպես Դուք նշեցիք: Հորս պապը (Թադեոս Շիրոյան – հեղ.) և նրա հինգ երեխաներից չորսը մահապատժի ենթարկվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ 1915 թվականին, և նախատատս (Էլբիզ Շիրոյան – հեղ.) ու հայրական տատս (Արևալույս Շիրոյան) ընտանիքի միակ անդամներն էին, որոնք կարողացան փրկվել: Նրանք բոկոտն քայլեցին մինչև Մոսուլ, որտեղ հետագայում ծնվեց հայրս: Ես մեծացել եմ Բաղդադում: Ընտանիքս տեղափոխվեց Իռլանդիա նախքան Ծոցի պատերազմը (1990-1991թ. Պարսից ծոցի պատերազմը – հեղ.): Այդ ժամանակ ես 17 տարեկան էի: Ավարտեցի բժշկագիտությա դասընթացը Թրինիթի քոլեջում և 1990 թվականին տեղափոխվեցի Լոնդոն, որպեսզի ընդլայնեմ իմ վիրաբուժական կարիերան:

–   Դուք հաճախ եք ասում. «Չնայած ես երբեք չեմ եղել Հայաստանում՝ ես մեծացել եմ՝ զգալով ինձ հայ»: Վերջերս Դուք այցելեցիք Հայաստան: Ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունը: Արդյո՞ք զգացիք Ձեզ ինչպես հայրենիքում:

–   Ես չեմ տեսել այնպիսի չապականված բնական գեղեցկություն, ինչպիսին Հայաստանում է: Լանդշաֆտները հիանալի են, եկեղեցիներն ու վանքերը՝ ճարտարապետորեն հրաշալի: Այնուամենայնիվ, հայ ժողովուրդն է դարձնում Հայաստանը առանձնահատուկ երկիր. բոլորն այնքան դրական են, անկախ վշտից ու դժվարություններից, որոնց բախվել է երկիրն անցյալում:

–   Պրոֆեսոր, Ձեզ հաջողվու՞մ է ժամանակ գտնել հանգստի համար: Եթե այո, ինչպե՞ս եք նախընտրում հանգստանալ:

–   Հանգստի համար ժամանակ գտնելը մի փոքր դժվար է, բայց ես փորձում եմ անցկացնել որքան հնարավոր է շատ ժամանակ ընտանիքիս հետ:

–   Որպես Բրիտանիայի ամենանշանավոր հայ և որպես աշխարհի հայտնի վիրաբույժներից մեկը՝ կիսվեք, խնդրում եմ, մեր ապագա բժիշկների հետ հաջողության Ձեր բանաձևով: Ո՞րն է Ձեր խորհուրդը նրանց:

–   Չկա ինչ-որ հատուկ համընդհանուր բանաձև, որը տանում է դեպի հաջողություն, հատկապես այնպիսի մշտապես փոփոխվող ոլորտում, ինչպիսին բժշկությունն է: Իմ ամենամեծ խորհուրդն է՝ տվե՛ք շատ հարցեր, ուշադիր լսե՛ք Ձեզ շրջապատող մարդկանց և մի՛ վախեցեք սխալներ գործելուց, պարզապես հավաստիացեք, որ սովորում եք այդ սխալներից:

–   Արդյո՞ք Ձեր հայկական ծագումն ինչ-որ դեր խաղացել է հաջողության հասնելու հարցում:

–   Ես շատ հպարտ եմ իմ հայկական ծագմամբ, և այն, անշուշտ, ազդեցություն է թողել իմ հետագա կյանքի ու աշխարհայացքի վրա: Չնայած ես չեմ մեծացել Հայաստանում, բայց մշտապես ինձ հայ եմ զգացել: Ես այցելել եմ հայկական եկեղեցիներ, ծնողներիս հետ միշտ վառ եմ պահել հայկական ժառանգությունը: Ես եկա Հայաստան՝ բժիշկների նոր սերունդների վերապատրաստելու, և հայ բժիշկներին բերեցի Միացյալ Թագավորություն՝ միաձուլելով իմ կյանքի կարևոր տարրերը:

–   Պլանավորո՞մ եք, արդյոք, կրկին այցելել Հայաաստան:

–   Իհարկե: Ես միշտ հաճույք եմ ստանում իմ երկիր այցելելիս և կշարունակեմ գալ Հայաստան այնքան հաճախ, որքան կկարողանամ:

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

Սկզբնաղբյուր. ԵՊԲՀ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ