Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Ուռուցքաբանության ոլորտում Հայաստանը տարածաշրջանի առաջատարը դառնալու իրական հնարավորություն ունի. Գևորգ Յաղջյան

Ուռուցքաբանության ոլորտում Հայաստանը տարածաշրջանի առաջատարը դառնալու իրական հնարավորություն ունի. Գևորգ Յաղջյան

Ավարտին է մոտենում ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները: Արդեն Բելգիայից Հայաստան է տեղափոխվել IBA ընկերության կողմից արտադրված 18/18 արագացուցիչը, ինչպես նաև Պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆը (ՊԷՏ) և Սցինտիգրաֆիա-ՀՏ (համակարգչային տոմոգրաֆ):

 

Մեր ընթերցողին ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար զրույց ունեցանք Մրցունակության հիմնադրամի ծրագրերի ղեկավար, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև: 

 

«Հայաստանի Հանրապետությունում 2002-2012 թվականների ժամանակահատվածում բնակչության շրջանում քաղցկեղով հիվանդացությունն աճել է մոտավորապես 36.9%-ով: Նույն ժամանակահատվածում մոտավորապես 31.0%-ով աճել է տարեվերջին դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը՝ հասնելով 32,580, և մոտավորապես 35.0%-ով աճել է քաղցկեղից մահացությունը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը թիրախային է համարել ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման բնագավառները` ելնելով դրանց՝ հասարակության համար սպառնալիքի աճի տեպմերից: Ըստ այդմ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և առողջապահության նախարարության հետ համատեղ ՀԱՄՀ-ն մշակել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը, որն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով:

 

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը կունենա հետևյալ գործառույթները.


     

 Հիմնարկեքը տեղի ունեցավ 2012թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ:

 

     
  • ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում և վաղ հայտնաբերում,
  • ուռուցքաբանական հիվանդությունների լաբորատոր ախտորոշում,
  • ուռուցքաբանական հիվանդությունների գործիքային ախտորոշում,
  • ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշում ռադիոլոգիական սարքավորումներով` ռենտգեն, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, պոզիտրոն-էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիա, սցինտիգրաֆիա և այլն,
  • ուռուցքաբանական հիվանդությունների բուժում. վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, այդ թվում` բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապևտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով և այլն,
  • ռադիոիզոտոպների արտադրություն:

 

Նախատեսվում է ծրագիրն իրականացնել երեք փուլով: Առաջին փուլի իրականացման ժամկետն (2012-2014թթ.) իր մեջ ներառում  է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծումը:

Կենտրոնը հագեցված կլինի ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով, ըստ ցուցումների, իրականացվելու են ուռուցքի հայտնաբերման, դրանց տեղակայման և ծավալային չափերի, շրջակա հյուսվածքների ախտահարման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ: Ռադիոզոտոպների արտադրության կենտրոնը կունենա ռադիոլոգիական ախտորոշման (հագեցված համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներով, մամոգրաֆներով, ռենտգեն ստացիոնար և շարժական սարքերով) և ռադիոիզոտոպային ախտորոշման բաժանմունքներ (Պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆ (ՊԷՏ),  սցինտիգրաֆիա-համակարգչային տոմոգրաֆ) և այլն:

 

 

Ուռուցքաբանության ոլորտում Հայաստանը տարածաշրջանի առաջատարը դառնալու իրական հնարավորություն ունի:

 

Կենտրոնը եզակի է լինելու ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության տեսանկյունից: Նախատեսվում է, որ Կենտրոնը կապահովի ո՛չ միայն ՀՀ ազգաբնակչության, այլև նախադրյալներ կստեղծի տարածաշրջանի այլ երկրներից կարիքները բուժման նպատակով հիվանդների ներհոսքի համար՝ խթանելով բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում:


Ուռուցքային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը կիրականացվեն միջազգայնորեն լայն տարածում գտած և Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված չափանիշների, բուժման ընթացակարգերի, բուժման մեթոդների հիման վրա:


Որակյալ ծառայությունների ապահովման նպատակով արդեն իրականացվում է բժիշկների և մասնագետների վերապատրաստման գործընթաց: Միևնույն ժամանակ, Ա. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի հետ համագործակցության շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն գիտահետազոտական ներուժի կիրառման, զարգացման, նորարարական ունակությունների խթանման ուղղություններով»:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ