Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վեներաբանություն

Միավ վարակ կրողների կենսաբանական և վարքագծային ցուցանիշների դինամիկան 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց` ՏՍՏ-ների), քրեակատարողական հիմնարկներում գտնվողների, միգրանտների, փախստականների, 15-24 տարեկան երիտասարդների, առավել վտանգի ենթարկվող դեռահասների և երիտասարդների (ԱՎԵԴԵ-ների), առավել խոցելի դեռահասների և երիտասարդների (ԱԽԴԵ-ների) շրջանում իրականացվել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ:

 

Կենսաբանական հետազոտությունների նպատակն առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածության գնահատումն էր։ Վարքագծային հետազոտություններն անցկացվել են ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագծային գործոնների հայտնաբերման և ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը գնահատելու նպատակով։ Այդ հետազոտությունները հնարավորություն տվեցին վեր հանել նշված խմբերի շրջանում կենսաբանական և վարքագծային ցուցանիշների զարգացման միտումները, անուղղակիորեն գնահատել իրականացված միջոցառումների արդյունավետությունը, ինչն էլ կօգնի առավել արդյունավետ պլանավորել հետագա կանխարգելիչ միջոցառումները։


Կենսաբանական հետազոտությունների տվյալներով, ՄԻԱՎ-ի տարածվածությունը որոշակիորեն նվազել է ԹՆՕ-ների և մարմնավաճառների շրջանում` ԹՆՕ-ների շրջանում 2002թ. 15%-ից (90% վստահության միջակայքում` 11-20%) 2007թ. մինչև 6,8% (6,2-7,4%), մարմնավաճառների շրջանում` համապատասխանաբար, 1,1%-ից (90% վստահության միջակայքում


Վարքագծային հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ տեղի է ունեցել հիմնական վարքագծային ցուցանիշների բարելավում, միաժամանակ` որոշ ցուցանիշների փոքր-ինչ նվազում։ Այսպես, ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճ է արձանագրվել ԹՆՕ-ների, մարմնավաճառների, ՏՍՏ-ների, երիտասարդների և քրեակատարողական հիմնարկներում գտնվողների շրջանում (գծապատկեր 1)։


Վերջին հինգ տարվա ընթացքում ԹՆՕ-ների շրջանում ավելացել են միանվագ ներարկիչների օգտագործման դեպքերը` 2002թ. 68,5%-ից 2007թ. հասնելով 97,5%-ի։ Միաժամանակ աննշան ավելացել են ընդհանուր ներարկման և ոչ ստերիլ պարագաների օգտագործման դեպքերը։ Ընդհանուր ներարկման պարագաների օգտագործումը 2007թ. կազմել է 33,9%, 2005թ. համեմատ աճելով 2,8%-ով, իսկ ոչ ստերիլ պարագաների օգտագործումը` 5,3%-ով` 2005թ. 10,8%-ից 2007թ. հասնելով 16,1%-ի (գծապատկերներ 2 և 3)։


Մարմնավաճառների շրջանում աճել են կոմերցիոն զուգընկերների հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործման դեպքերը` 2005թ. 89,2%-ից 2007թ. հասնելով 91,6%-ի։ Միաժամանակ նվազել են ոչ կոմերցիոն զուգընկերների հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործման դեպքերը` 2005թ. 43%-ից 2007թ. նվազելով մինչև 27,6%. (գծապատկերներ 4 և 5)։

 ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը

Գծապատկեր 1. ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը
(2002թ., 2005թ. և 2007թ.)


ԹՆՕ-ների շրջանում միանվագ ներարկիչների օգտագործումը

Գծապատկեր 2
ԹՆՕ-ների շրջանում միանվագ ներարկիչների օգտագործումը (2002թ., 2005թ. և 2007թ.)  

 

Մարմնավաճառների շրջանում ոչ կոմերցիոն զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործումը

Գծապատկեր 3
Մարմնավաճառների շրջանում ոչ կոմերցիոն զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործումը (2005թ. և 2007թ.)


Մարմնավաճառների շրջանում կոմերցիոն զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործումը
Գծապատկեր 4

Մարմնավաճառների շրջանում կոմերցիոն զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործումը (2005թ. և 2007թ.) 

  

Մարմնավաճառների շրջանում ոչ կոմերցիոն զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործումը

Գծապատկեր 5
Մարմնավաճառների շրջանում ոչ կոմերցիոն զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործումը (2005թ. և 2007թ.)

ՏՍՏ-ների շրջանում պահպանակի օգտագործումը վերջին օրալ և անալ սեռական հարաբերությունների ժամանակ Գծապատկեր 6
ՏՍՏ-ների շրջանում պահպանակի օգտագործումը վերջին օրալ և անալ սեռական հարաբերությունների ժամանակ (2005թ. և 2007թ.)



ՏՍՏ-ների շրջանում ավելացել են պահպանակի օգտագործման դեպքերը վերջին օրալ (2005թ. 15,4%-ից` հասնելով 34,7%-ի 2007թ.) և անալ (2005թ. 60%-ից` հասնելով 83,5%-ի 2007թ.) սեռական հարաբերությունների ժամանակ (գծապատկեր 6)։


Աճել է վերջին տարվա ընթացքում պատահական զուգընկերներ ունեցած միգրանտների թիվը` 2005թ. 39,6%-ից 2007-ին հասնելով 51,1%-ի, մինչդեռ ՏՍՏ-ների շրջանում այս ցուցանիշը նվազել է` 90,5%-ից հասնելով 74%-ի, իսկ ԹՆՕ-ների և երիտասարդների շրջանում մնացել է գրեթե նույն մակարդակի վրա (աղյուսակ 1)։


Աղյուսակ 1

Իրականացված վարքագծային հետազոտությունները վկայում են, որ պատահական զուգընկերների հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործման դեպքերը ՏՍՏ-ների շրջանում աճել է, ԹՆՕ-ների և երիտասարդների շրջանում` նվազել, իսկ միգրանտների շրջանում մնացել է գրեթե նույն մակարդակի վրա (գծապատկեր 7)։

 

 

Պատահական զուգընկերների հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործումը

Գծապատկեր 7
Պատահական զուգընկերների հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործումը (2005թ. և 2007թ.)

 

Այսպիսով, համեմատելով բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում 2002թ., 2005թ. և 2007թ. իրականացված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական հետազոտությունների տվյալները, կարելի է փաստել, որ ՄԻԱՎ-ի տարածվածությունը ԹՆՕ-ների և մարմնավաճառների շրջանում որոշակիորեն նվազել է` ԹՆՕ-ների շրջանում 2002թ. 15%-ից 2007-ին հասնելով մինչև 6,8%-ի, մարմնավաճառների շրջանում` համապատասխանաբար, 1,1%-ից 0,8%-ի։ Միայն ՏՍՏ-ների շրջանում է նկատվել ՄԻԱՎ-ի տարածվածության որոշակի աճ` 0-ից 2%։


Վարքագծային հետազոտությունների արդյունքում ստացված տվյալները վկայում են, որ այդ հետազոտություններում ընդգրկված բոլոր խմբերում վարքագծային հիմնական ցուցանիշները բարելավվել են, որը վկայում է բնակչության տարբեր խմբերում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և վնասի նվազեցման ծրագրերի արդյունավետության մասին։ Դրան զուգահեռ, նկատվում է որոշ վարքագծային ցուցանիշների նվազում։
 
Ընդհանուր առմամբ 2007թ. իրականացված կենսաբանական և վարքագծային հետազոտությունների որոշ արդյունքների համեմատությունը 2002թ. և 2005թ. նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ, ցույց է տալիս, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր է եղել հասնել նախանշված ցուցանիշներին և ակնկալված արդյունքներին։

Հեղինակ. Սամվել Գրիգորյան, Արշակ Պապոյան, Ժանետա Պետրոսյան. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Ուրոլոգիա Առողջապահություն 2.2011 Դեղագիտություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ