Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Առաջարկվում է միկրոբների դեմ պայքարի նոր մեթոդի ուսումնասիրություն` տաքսիսային թերապիա

Առաջարկվում է միկրոբների դեմ պայքարի նոր մեթոդի ուսումնասիրություն` տաքսիսային թերապիա

Ինչպես  գիտենք մանրէների դեմ պայքարի մեթոդները հետևյալներն են. ազդում միկրոբի վրա՝ սպեցիֆիկ /հակամիկրոբային շիճուկ/ և ոչ սպեցիֆիկ /հակաբիոտիկներ, քիմիաթերապիա, վիրուսաստատիկ միջոցներ` ինտերֆերոն, լիզոցիմ/:


Գիտական բժշկության մեջ հիվանդությունների բուժման հիմնական և առաջնային մոտեցումն այս է… հետո  գալիս է օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը, այժմ ավելացել է  գենային մակարդակով միջամտությունը, չմոռանանք մեխանիկականը` վիրաբուժականը: Կարծես թե` վերջ…


Ես ուզում եմ մանրէների դեմ պայքարի մեթոդներին ավելացնել նորը` իր մոտեցմամբ և հետագա ազդեցությամբ:


Համարձակվում եմ հայտարարել, որ հիվանդությունների բուժման ուղղվածությունների շարքում տարօրինակ ձևով բաց է թողնված մի շատ կարևորը:


Ճիշտ է, այդ սկզբունքը  գործում է որոշ հեքիմական-ժողովրդական հատուկենտ բուժամիջոցների ազդեցության հիմքում, բայց դրանք օգտագործվել են՝ ելնելով միայն դարերով ստացված փորձից և արդյունքից, և ոչ երբեք ազդեցության մեխանիզմից: Եզրահանգումներ չեն արվել, չի ընդհանրացվել և ընդունվել որպես մի ամբողջ ուղղվածություն: Եվ այդպես էլ դա մնում է հազվակի դեպքերում ու տարերայնորեն կիրառվող մի միջոց:


Այդ նորը կարելի է ավելացնել առաջին կետի տակ` ազդում միկրոբի վրա . տաքսիսային մոտեցմամբ:


Ի՞նչ է դա… Այդ մասին քիչ հետո:


Այդ նորը  գալիս է լրացնելու անտիբիոտիկաթերապիային, ինչու չէ` նաև երբեմն լիովին փոխարինելու: Եվ եթե տեսականորեն հնարավորի հինգ տոկոսն էլ պրակտիկայում  գործի, դա մեծ նվեր կլինի մարդկությանը:


Կարևոր է այն, թե որքան լրջորեն կվերաբերվենք դրան:


Տեսականորեն այս մեթոդը խիստ արդյունավետ է և, անկասկած, կիրառման իսկ պահից սկսած, կտա իր հրաշալի ու մեծ արդյունքը, միայն այն ավելի հզորացնելու, հարստացնելու և համապատասխան ուսումնասիրություններ կատարելու կարիքը կա: Վստահ եմ, որ կբացվեն նոր հեռանկարներ, տարբեր հիվանդությունների դեմ պայքարում շշմեցնող արդյունքների կարող ենք հասնել:


Այն զերծ է մարդու օրգանիզմի վրա կողմնակի ազդեցությունից, և, ուրեմն, ալերգիաներն ու բուժման հետևանքով առաջ եկած անցանկալի այլ բարդություններն այլևս խնդիր չեն լինի: Առայժմ… Հետագայում կարող են օգտագործվել քիմիայի նվաճումները: Սակայն դա ևս վնասակարի սահմանները այնքան էլ չի անցնի:


Եթե ինձ հանդիպած ոչ շատ բուժամիջոցները չլինեին անգամ, դարձյալ տրամաբանությամբ հարկ էր այս ուղղվածությունը հասկանալ և ներդնել բժշկության մեջ: Բայց երբեք ուշ չէ, եթե այն դրվի  գիտական հիմքերի վրա, կատարվեն համապատասխան հետազոտություններ, բժշկագիտությունը կշահի անպայման: Եվ ո՛չ միայն բժշկագիտությունը: Այս մեթոդը կարելի է կիրառել ցանկացած ոլորտում, որտեղ առկա է մանրէների, ինչու չէ` նաև տարբեր վնասատուների խնդիրը: Իսկ նրանք ամենուր են:


Այնպես որ,  գյուղատնտեսության մեջ, կենցաղում և այլուր մենք կարող ենք թույներն ու թունաքիմիկատները փոխարինել մարդու համար միանգամայն անվնաս միջոցներով: Այսինքն, դրա ներդրումը մեր կյանքի մեջ նկատելիորեն կբարելավի մեր կեցությունը բոլոր ասպարեզներում:


Այո՛, մանրէներն ամենուր են: Մարդկությանը հայտնի  գրեթե բոլոր հիվանդությունների հիմքում նրանք են: Անգամ այն պաթոլոգիաները, որտեղ դեռևս այլ էթիոլոգիաների մասին է խոսվում, չի բացառվում, որ որոշ ժամանակ անց մի ինչ-որ տեղից կծիկրակի որևէ մանրեի խարդախ աչքը: Այդպես արդեն շատ անգամ է եղել. քաղցկեղը նույնպես արդեն իր առաջացման նոր բացատրությունն ունի: Օրինակներ չբերեմ:


Եվ, լինելով մարդ արարածի հիվանդությունների ու մահվան հիմնական պատճառը, բնականաբար, համարվում են նրա համար առաջին թշնամիներից մեկը: Ու պարզ է, որ նրանցից ազատվելու` օրգանիզմն ազատելու առաջին ձևը անզիջում պայքարն է` կռվի ամենաիսկական կանոններով. ոչնչացնել որքան հնարավոր է ավելի շատ:


Ամեն դեպքում, հարուցիչների առկայության պարագայում  գործում է «Ակն ընդ ական» սկզբունքը… ագրեսիայի սկզբունքը: Այո՛, հեշտ բան չէ նույն աշխարհն ու տարածքը կիսել իրար միջև: Բայց որքան մենք փորձեցինք մեր ագրեսիայով և ուժով /հակաբիոտիկներ, անտիվիրուսային…/  գերազանցել ու հաղթել միկրոաշխարհին, այնքան նա` փոփոխելով իր ձևերը, զարմացնելով մեզ կենսունակության իր անհաղթահարելիությամբ, մեր դեմ ծառանալով ավելի անպարտելի ու անլուծելի. մեր կյանքը «հարստացրեց» ավելի ծանր հիվանդությունների նոր անուններով:


Բոլորին կզարմացնեմ երևի, եթե ասեմ, որ առաջարկելու եմ մինչ այժմ բժշկության մեջ օգտագործվող հակահարուցչային բուժման ուղղվածությանը լրիվ հակառակ մի բան. միանգամայն քրիստոնեական (գոնե սկզբում): Ծիծաղելի կթվա անշուշտ այստեղ` վիրուսների և մանրէների պարագայում հնչեցնել Աստծո պատվիրանը. «Մի՛ սպանիր», /նորից հիշեցնեմ` միայն սկզբում/…Բայց ինչո՞ւ ոչ, եթե դա հնարավոր է…


Առաջարկում եմ բուժման լիովին նոր մոտեցում. մանրէներին ընդամենը քաղաքավարի կերպով օրգանիզմից դուրս հրավիրելով և առաջարկելով ավելի լավ մի այլ միջավայր, օրգանիզմն ազատել նրանց ներկայությունից:


Ընդամենը պետք է ուսումնասիրել միկրոաշխարհն արդեն այլ տեսանկյունից: Ոչ թե նոր մեթոդներ և դեղամիջոցներ  գտնել այն ոչնչացնելու համար, այլ այդ էակների սովորությունները, քմահաճությունները, սիրել-չսիրելը բանի տեղ դնելով, նրանց հետ «երկխոսության» մեջ մտնել:


Արդյունքում շատ լուրջ, վտանգավոր և  գրեթե անբուժելի հիվանդություններ կարելի է բուժման ենթարկել չափազանց պարզ ու անվնաս կերպով և՛ հիվանդի, և՛ անգամ հարուցչի համար: Քչացնելով /չեմ ասում` բացառելով/ ագրեսիան մանրէների հանդեպ,  գուցե հնարավոր լինի ժամանակի ընթացքում քչացնել նաև նրա՞նց ագրեսիան: Չէ՞ որ հենց մեր աչքի առջև, կարճ ժամանակում, շատ հարուցիչներ իրոք դարձել են շատ ավելի վնասարար…


Նրանց կարելի է հրապուրել սննդային միջավայրով,  գույներով, հոտով,  գուցե փորձեր արվեն նաև ձայնային, վիբրացիոն և այլ ազդեցություններով էֆեկտն ավելի ուժեղացնել: Ո՞վ  գիտե… Չէ՞ որ մենք  գրեթե չենք ճանաչում հենց մեր ներսում իրենց թագավորություններն ու բոլորովին էլ  գուցե ոչ պրիմիտիվ  գոյությունն ապահովող այդ էակներին:


Միկոօրգանիզմները, տեղակայվելով հյուսվածքների բջիջներում, պարզ է, որ սնվում են նրանց հաշվին, նրանցով,  գուցե նաև օգտվում են կողքից անցնող մազանոթների բերած նոր, ավելի թարմ սննդաբաժնով: Կարելի է կարծել, որ վերջ, էլ ի՞նչ է նրանց պակասում: Բայց, որևէ նոր համային,  գայթակղիչ առաջարկ կարող է որոշ ժամանակով  գերադասելի լինել արդեն ունեցածից: Մանրէներն, անշուշտ, արյան հունով երբեմն հետախուզում են օրգանիզմը` նոր սննդի աղբյուրներ կամ տեղակայման միջավայր  գտնելու համար /քաղցկեղի դեպքում մետաստազների առաջացումն այս մեխանիզմն ունի իր հիմքում/: Հնարավոր է, որ ինչպես շատ միջատներ ու կենդանիներ, մանրէներն էլ կարող են մեծ տարածության վրա զգալ իրենց համար հաճելի հոտը:


Լաբորատորիաներում միկրոբների ցանքսի համար օգտագործվում են` ագար-ագար, ձվի միջավայրը և այլն: Նորերը կարելի է փորձարկել:
Կարելի է օգտագործել այլ մոտեցում ևս, պարզապես տհաճ դարձնել պայմանները նրանց տեղակայման վայրում: Այս մոտեցումը ևս իր ոչ շատ օրինակներն ունի հեքիմական բժշկության մեջ:


Տհաճ միջավայրը  գերադասելի է մանրէասպանից նրանով, որ այն ընտրության ելք է տալիս մանրեին. և նա շատ հեշտ կգնա հեռու իր համար ոչ հաճելի վայրից: Իսկ սպանելու դեպքում, մենք ընտրություն չենք թողնում. մնում է միայն կենաց-մահու կռիվը: Արդեն  գիտենք, թե դրա արդյունքում ինչպես են նրանք ընդունակ ավելի կայուն և վտանգավոր ձևեր ընդունել:


Կարելի է զուգակցել սննդային միջավայրը տհաճի հետ: Եթե դրան կարճ ժամանակահատվածում նաև անտիբիոտիկներ միացվեն, մանրէները պարզապես կշտապեն րոպե առաջ կուլ տալ այնքան հաճելի նոր թակարդը:


Փաստորեն, պետք է առաջնորդվել երկու ուղղություններով և դրանց համատեղություններով: Ես ավելի հարմար անվանում չգտա այս ուղղվածության համար, քան Տաքսիսայինը, որովհետև դրանով  գրեթե ամեն բան բացատրվում է: Հայտնի է, որ միաբջիջների մղվելը դեպի լույսն ու ջերմությունը, և դրան հակառակ` հեռանալը սառնությունից և մթությունից, անվանվել է դրական և բացասական տաքսիս:
Այստեղ օգտագործվող միջոցները ևս հարկ է, որ ունենան նոր անվանում, հատկապես որ նրանք հեռու են մեր իմացած դեղորայքի դասական պատկերացումից և կիրառվելու ու  գործելու են այլ սկզբունքով: Եվ, քանի որ դրանց մեծ մասը պարզապես խայծի դեր է կատարելու` իր ներկայությամբ հարուցիչներին հրապուրող և նրանց կենսագործունեության վայրը փոխող,  գտնում եմ, որ ամենահարմարն, առայժմն այդ միջոցներին թերևս «խայծ-դեղ» անվանելն է:


Առայժմ խայծը մարդու օրգանիզմ կարող ենք ներդնել միայն մարմնի բաց հատվածները, խոռոչներն ու վերքերն օգտագործելով: Հետագայում, բժշկա-տեխնիկական լայն հնարավորությունների օգնությամբ, կիրառման այլ ձևեր էլ կարելի է ներառել: Գուցե հնարավոր է ճանապարհ բացել /վիրաբուժական կամ զոնդի միջոցով/ դեպի որևէ  գոյացություն, կամ օրգան և խայծը որոշ ժամանակով ներդնել այնտեղ: Կարծում եմ, դիալիզը նույնպես հնարավոր կլինի օ գտագործել այս նպատակի համար: Եթե ֆիլտրի տարածքում, արյան ճանապարհին տեղակայվի հրապուրող միջավայրը, հնարավոր կլինի արյունը մաքրել ոչ միայն թույներից, այլև միկոբներից: Այդպիսի մի քանի ֆիլտրացիայի արդյունքում` օրգանիզմից դուրս, անվնաս և հեշտ կերպով, մարդը կարող է ազատվել լուրջ մանրէածին պաթոլոգիայից:


Մաշկային հիվանդությունների պարագայում ամեն բան ավելի հեշտ է` պարզապես ախտահարված մասի վրա կդրվի դեղամիջոցը, որը սնունդ կհանդիսանա ո՛չ միայն մանրէի համար, այլ նաև օրգանիզմի այդ հատվածի հիվանդ բջիջների, այդպիսով, սնելով, վերականգնելով նրանց, ու բարձրացնելով նրանց դիմադրողականությունը: Այդ կերպ ավելի արագացնելով բուժման ընթացքը:


Օգտագործվող միջոցը ժամանակ առ ժամանակ պետք է փոխարինվի նորով, որովհետև սնվելուց հետո ցանկացած էակ նորից իր տուն է վերադառնում: Թե որքան ժամանակից հետո հարուցիչը կարող է թողնել «խնջույքի սեղանը» և հեռանալ, նունպես պարզել է պետք: Եթե առաջնորդվենք հեքիմական բուժամիջոցներով. դա կարող է 15- 20 րոպեն լինել, որոշ դեպքերում` ժամեր:


Հնարավոր է նաև, որ նոր տեղում մանրէներն իրենց բազմացման  գործընթացը ծավալեն,  գուցե նույնիսկ որոշեն մնալ ընդմիշտ:


Բուժման արդյունավետությունն ուժեղացնելու համար կարելի է զուգակցել տարբեր ուղղվածությունները, բացասական և դրական տաքսիսային ձևերը, որպեսզի տհաճ միջավայրից ավելի հեշտ մղվեն դեպի  գայթակղիչը, կարելի է համակցել տարբեր սննդային միջավայրերը: Միաժամանակյա մաքրող հոգնաները և քաղցը ևս կնպաստեն մանրէների ավելի շուտ  գայթակղվելուն նոր սննդով: Փորձեր են պետք, լաբորատոր լուրջ հետազոտություններ, այս անգամ միկրոսկոպիկ այդ էակներին վերաբերվելով ոչ թե որպես միայն ոչնչացման համար ստեղծված պատուհասների, այլ որպես այս բնության մի մասը կազմող, իրենց յուրահատուկ աշխարհն ու կենսակերպն ունեցող էակների և փորձել ճանաչել նրանց ու նրանց վերաբերվող ամեն բան՝ ամենայն մանրամասնությամբ:

Հեղինակ. ՆԵԼԼԻ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ, բժիշկ նյարդաբան /ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է/
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միկրոալբումինուրիան, որպես երիկամների ախտահարման վաղ շրջանը բնութագրող ցուցանիշ` զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

Բանալի բառեր. զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ, երիկամների ախտահարում

Զարգացած երկրներում սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը կազմում է ընդհանուր մահերի ավելի քան 50%-ն...

Սրտանոթաբանություն Նեֆրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդության բնութագիրն ըստ հիվանդությունների առանձին դասերի ու մասնագիտությունների

Բանալի բառեր. ծանր մետաղներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, թերապևտիկ պրոֆ‎‎‎‎իլի հիվանդացություն, մասնագիտություն, հիվանդությունների դասեր, նյարդային համակարգ

Բազմաթիվ աշխատանքներով հաստատվել է ծանր մետաղների բացասական ազդեցության փաստը լեռմամետալուրգիական համակարգում աշխատողների առողջական վիճակի վրա [1,5,6]...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Փայծաղի և լյարդի վնասումների ախտորոշման մեթոդների վերլուծությունը

Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն

Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Սրտանոթաբանություն Նյարդաբանություն Նեֆրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Տարեցների և ծերերի շրջանում ընդհանուր հիվանդացության մակարդակը և առանձնահատկությունները ըստ դիմելիության տվյալների

Բանալի բառեր. առողջապահության կազմակերպում, տարեցների և ծերերի խնամք, դիսպանսեր հսկողություն, պոլիկլինիկական ծառայություն

Տարեցների և ծերերի արտահիվանդանոցային բուժօգնության ուսումնասիրությունը և վերլուծությունը կարևորվում է նրանով...

Հայաստանի բժշկագիտություն 2.2007

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ