Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պլաստիկ վիրաբուժություն

Աշխարհում կոսմետիկ վիրաբուժության հինգ անսովոր միտում. news.am

Աշխարհում կոսմետիկ վիրաբուժության հինգ անսովոր միտում. news.am

Փորձագետները նշել են աշխարհի տարբեր երկրներում կոսմետիկ վիրաբուժության 5 ամենազարմանալի միտումները: Այդ ցուցակում է հայտնվել հետույքի բրազիլական լիֆթինգը, ոտքերի երկարացումը եւ այլ անսովոր միջամտություններ:

Հարավային Կորեայում յուրաքանչյուր հինգերորդ կինը կամավոր դիմում է պլաստիկ վիրաբույժի դանակին: Իրանում (ինչպես եւ Հայաստանում) ժողովրդական է քթի վիրահատությունը, Բրազիլիայում՝ հետույքի լիֆթինգը, իսկ Արեւմուտքում՝ «դիզայներական հեշտոցների ստեղծումը»: Աճում է էսթետիկ բժշկութան զբոսաշրջության ժողովրդականությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄԷ-ն եւ Թայլանդը: Բրիտանական Anglia Ruskin University-ում էսթետիկ եւ պլաստիկ վիրաբուժության պրոֆեսոր, դոկտոր Ջեյմս Ֆրեյմը հայտնել է, թե իր կարծիքով որոնք են այդ ոլորտում  5 ամենաանսովոր միտումները:


 Ոտքերի երկարացումը Հնդկաստանում
Ոտքերի երկարացումը Հնդկաստանում

Փորձելով մեծացնել կարիերայի եւ երջանիկ ամուսնության շանսերը՝ շատ հնդիկներ անցնում են ոտքերի երկարացման ծայրաստիճան ցավոտ պրոցեդուրայով: Դրա օգնությամբ որոշ հնդիկներ իրենց հասակը երկարացնում են 10-15 սմ-ով: Այդ արդյունքին հասնելու համար օգտագործվում է Ռուսաստանում լավ հայտնի Իլիզարովի սարքը, որը սովորաբար կիրառում են վնասվածքների եւ ոտքերի ոսկրային անոմալիաների ժամանակ:

Հարավային Կորեա. դեմքի արմատական վիրաբուժություն


Հարավային Կորեա. դեմքի արմատական վիրաբուժություն
Հարավային Կորեայում պլաստիկ վիրաբուժության ինդուստրիան վերելք է ապրում: Վիրահատություններն այստեղ բավականին մատչելի են ֆինանսական առումով, դրանք արդյունավետ են եւ իրականացվում են տեխնիկայի վերջին խոսքով սարքավորված բժշկական կենտրոններում: Հենց այդ պատճառով Հարավային Կորեան պլաստիկ վիրաբուժության ոլորտում բժշկական զբոսաշրջության համաշխարհային կենտրոն է դարձել: Ինչ վերաբերում է իրենց՝ կորեացիներին, նրանք ձգտում են ավելի V-աձեւ կզակ ստեղծել, փոքրիկ քիթ, ինչպես նաեւ փոխել աչքերի ձեւը՝ ազատվելու ասիական արտաքինի բնորոշ գծերից եւ ավելի եվրոպական տեսք ունենալու:


Բրազիլական հետույք
Բրազիլական հետույք

2014-ին Բրազիլիան աշխարհում պլաստիկ վիրաբուժությունների անցկացման երկրորդ խոշոր կենտրոնն է դարձել, նրան բաժին է ընկել շուկայի 10,2 տոկոսը, ինչը զիջում է միայն ԱՄՆ-ի 20,1 տոկոսին: Վիրահատությունների մեծ մասը կապված է կրծքի, փորի եւ հետույքի ձեւի բարելավման հետ: Հետույքի բրազիլական լիֆթինգը հանրայնություն է ձեռք բերել, որն իրենից ներկայացնում է փորից վերցված ճարպի փոխպատվաստում հետույքի մասում առավել տպավորիչ մարմնաձեւերի ստեղծման նպատակով: Ի հավելումն դրան, տեղի կանայք նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության հատուկ ծրագիր են մշակել հետույքի մկանների ամրապնդման համար: Այդ վիրահատությունն իր մեջ զգալի ռիսկեր է պարունակում, ներառյալ ճարպային էմբոլիան, որը կարող է անգամ մահվան բերել:


 Քթի վիրահատությունները Իրանում
Քթի վիրահատություններն Իրանում

Իրանում էսթետիկ վիրաբուժության վերելք է դիտարկվում, եւ այդ երկիրն արդեն տվյալ ցուցանիշով աշխարհում առաջատարների շարքում է: Այստեղ առավել ժողովրդական են համարվում լիպոսակցիան, հոնքերի պիգմենտացիան, ինչպես նաեւ քթի վիրահատությունը: Իրանը պահպանողական երկիր է, կանայք հանրության առաջ կարող են բացել հավանաբար միայն դեմքը, այդ պատճառով դիմագծերը հսկայական նշանակություն ունեն: Իրանում ամեն տարի կատարվող 40 000 կոսմետիկ միջամտությունից քթի վիրահատությանը բաժին է ընկնում  60 տոկոսը:


 «Դիզայներական հեշտոցներ» Արեւմուտքում
«Դիզայներական հեշտոցներ» արեւմուտքում

Կանացի սեռական օրգանների էսթետիկ վիրաբուժությունը ներառում է  «դիզայներական հեշտոցների» ստեղծում, ինչպես նաեւ ամոթաշուրթերի չափերի կրճատում, ինչը որոշ փորձագետներ համեմատում են կանացի սեռական խեղման հետ, ոչ թե էսթետիկ վիրաբուժության: Համարվում է, որ այդ վիրահատություններն, իբր, ուժեղացնում են կանանց զգացողությունները սեքսից, նրանց սեքսուալ առումով ավելի գրավիչ են դարձնում: Տվյալ վիրաբուժությունը բավականին բարդ է, եւ նվազագույն սխալների դեպքում կանանց լուրջ խնդիրներ են սպառնում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Բժշկի ընդունարանում
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am

Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...

Ճարպակալում
Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am
Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am

Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր


Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան
Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի,  մարմնի էսթետիկ և վերականգնողական  վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...

Բժշկի ընդունարանում
Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ
Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Էսթետիկ բժշկություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Էսթետիկ բժշկություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Էսթետիկ բժշկություն
Մրճանման մատներ. drtehmine.com
Մրճանման մատներ. drtehmine.com

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Էսթետիկ բժշկություն
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com

Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...

Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...

Մաշկաբանություն Ուռուցքաբանություն
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com

Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:  


Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ