Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վեներաբանություն

Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները

Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները

Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում: Դրանց մեծ մասը բուժվող է, սակայն, ցավոք, ոչ բոլորը: Օրինակ` սեռական օրգանների հերպեսից վերջնականապես բուժվել երբեք չի հաջողվում, իսկ բուժման նպատակը հիվանդության ընթացքը մեղմելն է ու կրկնության հաճախությունն ու բարդությունը նվազեցնելը:

Պապիլոմայի վարակը կարող է արգանդի վզիկի, հեշտոցի, առնանդամի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, իսկ հերպեսն ազդում է նաև սերմնահեղուկի վրա, հղի կնոջ մոտ դա կարող է պտղի բնածին հիվանդություների հանգեցնել:

Բուժման արդյունավետությունը ժամանակին ձեռնարկված միջոցառումներն են: Ինչպե՞ս կարելի է վտանգի առաջին ազդանշանները ճանաչել:

Տագնապալի ազդանշաններն են.

  • ինտիմ գոտում քորն ու այրոցքի զգացումը,
  • սեռական օրգանների ու հետանցքի շրջանում կարմրությունը, խոցերը, բշտերն ու պզուկները,
  • արտադրությունն ու հոտը,
  • հաճախակի ու ցավոտ միզարտադրությունը,
  • ավշային հանգույցների (հատկապես աճուկային շրջանում) մեծացումը,
  • կանանց մոտ որովայնի ստորին հատվածում ու հեշտոցում ցավի առկայությունը,
  • սեռական մերձեցման ժամանակ անհարմարության զգացողությունը:


Բայց, օրինակ, սիֆիլիսի ու խլամիդիոզի ժամանակ վարակման մասին հուշող ախտանշաններն ի հայտ են գալիս մի քանի շաբաթից, իսկ որոշ դեպքերում դրանք կարող են գաղտնի ընթանալ` վերածվելով քրոնիկ հիվանդության:

Խլամիդիոզ. ախտանշանները

Վարակվելուց 1-4 շաբաթ հետո հիվանդների մոտ թարախային արտադրություն է առաջանում, ցավ միզելու ժամանակ, ցավ որովայնի ստորին հատվածում, արյունահոսություն ոչ դաշտանային ժամանակահատվածում, իսկ տղամարդկանց մոտ` ցավ ամորձիների ու շեքի շրջանում:

Ինչո՞վ է վտանգավոր: Այս վարակը կարող է արգանդափողերի, արգանդի բորբոքման հանգեցնել, հղիության ու ծննդաբերական բարդությունների, լյարդի ու փայծաղի հիվանդությունների:

Տղամարդկանց մոտ վարակի հետևանքով կարող է շագանակագեղձի, միզապարկի, պոտենցիայի խանգարման հանգեցնել: Նորածին երեխաների մոտ դրա հետևանքով կարող է կոնյուկտիվիտ զարգանալ, քիթ-ըմպանի ախտահարման հանգեցնել ու թոքերի բորբոքման պատճառ դառնալ:

Տրիխոմոնիազ

Ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 4-21 օր անց, երբեմն` ավելի ուշ: Կանանց մոտ վարակման հետևանքով փրփրանման առատ կամ  կանաչա-դեղնավուն գույնի, սուր հոտով արտադրություն է առաջանում, ինչպես նաև ցավ` միզելու ու սեռական մերձեցման ժամանակ: Տղամարդկանց մոտ միզելու ընթաքում այրոցքի զգացում է լինում, լորձա-թարախային արտադրություն` միզուկից: Սակայն, երբեմն, այս հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում:

Ինչո՞վ է վտանգավոր: Այս վարակի ժամանակ կանանց մոտ ախտահարվում են արգանդավզիկն ու արգանդի ներքին շերտը, արգանդափողերը, ձվարանները, միզուղիները: Վարակը կարող է անգամ ներքին արյունահոսության պատճառ դառնալ: Տղամարդկանց մոտ վարակից տուժում են միզուղիները, շագանակագեղձը, մակամորձիները:

Միկոպլազմոզ (տղամարդկանց մոտ՝ ուրեապլազմոզ)

Ախտանշաններն ի հայտ են գալիս վարակումից 3 օր, իսկ երբեմն` մեկ ամիս անց. մոր և սեռական օրգանների շրջանում անհարմարության զգացում, քիչ ու թափանցիկ արտադրություն, ցավոտ միզարտադրություն:

Վտանգավոր է, երբ հիվանդությունը բարդանում է` կանանց մոտ հանգեցնելով սեռական օրգանների բորբոքման, իսկ տղամարդկանց մոտ` սերմահեղուկառաջացման խանգարման:

Գոնոռեա

Վարակումից 3-7 օր անց կանանց մոտ հեշտոցից դեղնա-կանաչավուն արտադրություն է նկատվում, հաճախակի ու ցավոտ միզարտադրություն, որովայնի ստորին հատվածի ցավ, երբեմն` արյան հետքերով արտադրություն, սակայն, մեծ ավ մասամբ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում:

Տղամարդկանց մոտ ցավ է առաջանում ու միզելիս այրոցքի զգացում, միզուկից՝ դեղնա-կանաչավուն արտադրություն:

Կանանց մոտ ախտահարվում է միզուղին, հեշտոցը, հետանցքը, արգանդը, ձվարանները, արգանդափողերը: Տղամարդկանց մոտ ախտահարվում են ներքին սեռական օրգանները, զարգանում է մերձաճուկների, շագանակագեղձի քրոնիկ բորբոքում, իսկ որ ամենավատն է` իմպոտենցիա ու անպտղություն:

Սիֆիլիս

Ախտանշանները. հիվանդության գաղտնի շրջանը 3-6 շաբաթ է: Առաջին ախտանշանը կլորավուն խոցն է (կարծր շանկր): Կանանց մոտ այն տեղակայվում է սեռական օրգանների շուրթերին կամ հեշտոցի լորձաթաղանթին (երբեմն` հետանցքի շրջանում, բերանում, շուրթերին), տղամարդկանց մոտ` առնանդամի վրա ու ամորձապարկին: Ինքնին դա ցավոտ չէ, սակայն շանկրի առաջացումից մեկ-երկու շաբաթ անց մեծանում են հարակից ավշային հանգույցները: Հենց այդ ժամանակ պետք է սկսել բուժումը: Դա հիվանդության առաջին փուլն է ու ամեն ինչ դեռևս կարելի է վերահսկել: Վարակումից 2-4 ամիս անց զարգանում է հիվանդության երկրորդ փուլը. ամբողջ իրանը ծածկվում է ցանով, բարձրանում է ջերմությունը, գլխացավ է առաջանում , մեծանում են գրեթե բոլոր ավշահանգույցները: Որոշ հիվանդների մոտ գլխի մազերը թափվում են, սեռական օրգանների ու հետանցքի շրջանում տարածվելով` միահյուսվում են կանդիլոմաները:

Վտանգը. այս հիվանդությունն անվանում են դանդաղ մահ: Եթե հիվանդության բուժումը ժամանակին չձեռնարկվի ու այն մինչև վերջ չբուժվի, ապա հենաշարժողական համակարգի լուրջ խնդիրներ կառաջանան, անդառնալի փոփոխություններ ներքին օրգաններում, նյարդային համակարգում. սկսվում է հիվանդության երրորդ փուլը, որի դեպքում հիվանդների 1/4-ը մահանում է:

Ուրեմն, եթե նկատել եք թվարկված ախտանշաններից որևէ մեկը, ապա մի հապաղեք, համացանցում ախտանշաններն ու բուժումը որոնելու փոխարեն դիմեք բժշկի:

Մասնագիտական ախտորոշման ժամանակ բժիշկը զննում է, ապա հետազոտություններ նշանակում: Ամենաժամանակակից մեթոդը ԴՆԹ- ախտորոշումն է, ինչի համար միզուղուց, հեշտոցից ու արգանդավզիկից քերուկ է վերցվում:

Հիվանդության ախտորոշման բազում մեթոդներ գոյություն ունեն: Բուժվում է հակաբակտերիալ դեղերով (տղամարդկանց դեպքում` միզուղու լվացում, կանանց դեպքում` հեշտոցի սանացիա և այլն): Բուժման վերջում պետք է անպատճառ ստուգողական հետազոտություն անցնել` օրգանիզմում վարակը բացառելու նպատակով:

Իսկ ինչպե՞ս կարելի է պաշտպանվել սեռավարակներից

Դասական տարբերակը պահպանակներն են` որակյալ ու ճիշտ ընտրված չափսով: Կիրառվում է նաև դեղորայքային կանխարգելման եղանակը` միանվագ ընդունմամբ կամ հակաբակտերիալ դեղի ներարկմամբ, որը միմիայն բժիշկ- մաշկավեներաբանը պետք է նշանակի: Այդ միջոցառումն օգնում է կանխարգելելու գոնոռեան, խլամիդիոզը, ուրեապլազմոզը, միկոպլազմոզը, սիֆիլիսն ու տրիխոմոնիազը: Սակայն նման միջոցի հաճախ չի կարելի դիմել:

Իսկ սեռական մերձեցումից հետո հատուկ գելերով կամ քլոր պարունակող հակաբիոտիկներով ցողումը, մասնագետների մեծամասնության կարծիքով, չեն նվազեցնում վարակման ռիսկը:

Այդ ախտից զերծ չեն հայտնի մարդիկ. նրանց թվում նկարիչներ, գրողներ, երաժիշտներ (ի դեպ, զարմանալի է, սակայն այս ցուցակում գիտության մշակների անուններ գրեթե չկան):

Այդ վատահամբավ ցուցակում ներառված անուններից է Ֆրանսիսկո Գոյան (1746–1828), իսպանացի լեգենդար նկարիչը: 1792-ին նա հիվանդացավ, ենթադրվում է` սիֆիլիսով: Այն ժամանակներում սիֆիլիսն ու գոնոռեան առանձնապես չէին տարբերում:

XIX դարի ականավոր բանաստեղծ ու քննադատ Շառլ Բոդլերը (1821–1867) շատ էր սիրում մարմնավաճառ կանանց: Թմրանյութերի գործածումը ևս նրան խորթ չէր: Ու զարմանալի չէ, որ նա մահացավ ծաղկուն տարիքում՝ մի քանի տարի գիտակցության մթագնումից ու կաթվածից տառապելուց հետո: Ու այդ ամենը` սիֆիլիսի պատճառով:

Գերմանացի անվանի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը (1788–1860), կին ու երեխաներ չուներ, ու առանձնապես նրա կյանքում կանայք չեն եղել, սակայն նա մահացավ 72 տարեկանում` սիֆիլիսից: Գիտությունը հերքում է այդ հիվանդության կենցաղային ծագումը: Վարկածներից մեկի համաձայն, կին չունենալով, մեծ փիլիսոփան, այնուամենայնիվ, մարմնավաճառի հետ է կապ ունեցել, ու բախտը, ըստ երևույթին, չի բերել: Մեկ ուրիշ, էկզոտիկ վարկած էլ գոյություն ունի. իբր նա ինքն է այդ հիվանդությունն իրեն պատվաստել` սիֆիլիսով հիվանդների հոգեբանությունը հասկանալու նպատակով:

Գի դը Մոպասան (1850–1893). ֆրանսիացի գրողը չի էլ փորձել թաքցնել, որ հասարակաց տներից դուրս չի գալիս: Ու բնական է, որ նման կյանք վարելու դեպքում այն այլ կերպ վերջացնել էլ անհնար էր` նա մահացավ 40 տարեկանում խելացնորության մեջ:

Ջակոմո Կազանովա (1725–1798). կոմս ավանտյուրիստը, որն իր կյանքում փորձել է զբաղվել մոգությամբ, վարակվել է մի փունջ վեներական հիվանդություններով, ինչը, սակայն, նրան չի խանգարել ապրել մինչև 73 տարեկան:

Մեծ իմպրեսիոնիստ Թուլուզ-Լոտրեկը (1864–1900) մահացել է ալկոհոլամոլությունից ու սիֆիլիսից: Նա 36 տարեկան էր:

Ֆրիդրիխ Նիցշե (1844–1900). զավեշտալի է, սակայն ոչ թե Նիցշեն, այլ Նիցշեին բռնաբարել է նրա սեքսուալ մոլագար զարմուհին ու վարակել վեներական հիվանդությունով:

Պոլ Վեռլեն (1844–1896), էքսպրեսիոնիզմի ժամանակաշրջանի հայտնի բանաստեղծ, բիսեքսուալ, ալկոհոլամոլ ու սիֆլիսով վարակված:

Արթյուր Ռեմբո (1854–1891)՝ Վեռլենի երիտասարդ սիրեկանը: Նրանց հարաբերությունների մասին գրվել ու նկարահանվել են ֆիլմեր: Ամենայն հավանականությամբ, նրանք սիֆիլիսով վարակվել են միմյանցից, ինչի հետևանքով Ռեմբոն սկզբում կորցնում է ոտքը, իսկ հետո նրա կյանքը փրկել չի հաջողվում:

Անգլիայի թագավոր Հենրիխ VIII (1491–1547): Պատմաբանների կարծիքով՝ բռնապետ, հոգեկան շեղումներով թագավոր, որի հրամանով հազարավոր մարդիկ են կախաղան հանվել թափառաշրջության համար (ոչ գողության), մի քանի կին ուներ, որոնցից մի քանիսը նույնպես բանտարկվել են, ապա սպանվել: Կյանքի վերջին տարիներին տառապել է սիֆիլիսից:

Իվան Ահեղ (1530–1584). շատ պատմաբաններ ու բժիշկներ, ովքեր ծանոթացել են նրա հիվանդությունների վերաբերյալ գրառումներին ու ոսկրերի հետազոտություններին, կարծում են, որ Ահեղը բազմակին է եղել, այլասերված ու ամենայն հավանականությամբ` բիսեքսուալ: Հիվանդ է եղել սիֆիլիսով: Դրանով կարելի է բացատրել նրա աճյունի մնացորդներում մեծ քանակությամբ սնդիկի պարունակությունը. այն ժամանակներում սնդիկ պարունակող դեղերով էին բուժում սիֆիլիսը: Սնդիկ են հայտնաբերել նաև նրա որդու ոսկրերում:

Չինաստանի բռնապետ Մաո Ցզեդունը (1893–1976). մշտապես մասնակցել է խրախճանքներին: Ասում են նաև, որ Ցզեդունը օկուլտային հավատալիքի հետևորդ էր ու, իբր, համոզված էր, որ եթե իրեն հաջողվի կուսությունից զրկել 1000 աղջկա, ապա անմահություն ձեռք կբերի: Ամենայն հավանականությամբ, նպատակի համար չեն բավականացրել ուժն ու ժամանակը: Իսկ եթե լուրջ խոսենք, ասում են, որ նա առանձնապես մաքրակենցաղ չէր, կարող էր սպիտակեղենով հյուրեր ընդունել` պատճառաբանելով շոգը: Չի սիրել նորմալ լվացվել, բավարարվել է խոնավ սրբիչով շփվելով: Բժիշկներին, ինչպես և Ստալինը, դիմել չի սիրել, ուստի նրա մոտ բազում հիվանդություններ հայտնաբերվեցին, այդ թվում նաև` վեներական:

Այս շարքը կարծես անսպառ է. Օսկար Ուայլդ,Պոլ Գոգեն ու Վան Գոգ, Ֆրանց Շուբերտ, Աբրահամ Լինքոլն, Կառլ VI и Կառլ VII թագավորներ, կարդինալ Ռիշելյո , Գյոթե, Հռոմի մի քանի պապեր և անգամ Վ.Ի.Լենին, որի մարմնի հերձման արդյունքները մինչ օրս չեն գաղտնազերծվում:

Կարծիք կա նաև, որ սիֆիլիսով հիվանդ է եղել Հիտլերը, ինչն էլ պարանոիդալ հակումների պատճառ է դարձել ու համաշխարհային պատմության մեջ ճակատագրական դեր խաղացել, քանի որ նա չէր կարողանում առողջ սեքսուալ կյանք վարել: Ոմանք անգամ ասում են, որ Հիտլերը վարակվել է հրեա մարմնավաճառից, ու դրանով է բացատրվում հրեաների նկատմամբ նրա հիվանդագին ատելությունը: Ինչևէ, դա անհնար է պարզել, քանի որ այդ չարագործի կենսագրությունը ևս մինչ օրս գաղտնիքներով լի է:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կանդիդոզ. urolog.am
Կանդիդոզ. urolog.am

Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...

Վարակաբանություն
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Երեխաներն առողջ ամուսնության գագաթնակետն են։
 (ՌՈՒԴՈԼՖ ՆՈՅԲԵՐՏ)

Սեռավարակների ի՞նչ տեսակներ կան և որքանո՞վ են վտանգավոր կանանց համար...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Խլամիդիոզ և անպտղություն (Chlamydiosis and Infertility). urolog.am
Խլամիդիոզ և անպտղություն (Chlamydiosis and Infertility). urolog.am

Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...

Անպտղություն
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am

Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...

Վարակաբանություն
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...

ՄԻԱՎ վարակ
ՄԻԱՎ վարակ

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային...

Վարակաբանություն
Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են
Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են

Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...

ՄԻԱՎ (HIV) վարակ
ՄԻԱՎ (HIV) վարակ

ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...

Վարակաբանություն
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը...

Մաշկաբանություն Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 18-19.2012
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Առողջապահություն 1.2012
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Առողջապահություն 1.2012
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ  ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը

Դեռևս 1981 թվականին իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն առաջին հերթին մարտահրավեր էր առողջապահական համակարգին, որը համաճարակի սկզբում իր վրա վերցրեց խնդրին դիմակայելու հիմնական ծանրությունը...

Վարակաբանություն Հրատապ թեմա Աշխարհում Առողջապահության լրատու 1.2011

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ