Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վեներաբանություն

ՄԻԱՎ վարակ

ՄԻԱՎ վարակ

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը:

 

ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա: Դրանց անվանում են օպորտունիստական հիվանդություններ անգլերեն «opportunity»՝ հնարավորություն բառից, քանի որ ՄԻԱՎ-ը, թուլացնելով իմունային համակարգը, դրանց զարգանալու հնարավորություն է տալիս: Դրանք հիմնականում պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված վարակներ են և չարորակ նորագոյացություններ: Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են տուբերկուլոզը, պնևմոցիստային թոքաբորբը, Կապոշիի սարկոման, հերպեսը, սնկային հիվանդությունները: Օպորտունիստական հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնային՝ ՁԻԱՀ-ի` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի փուլը:

Ի՞նչ ախտանշաններ կարող են լինել ՄԻԱՎ վարակի ժամանակ

ՄԻԱՎ-ով վարակվելը կարող է որևէ կերպ չարտահայտվել, այսինքն վարակվելուց հետո մարդը կարող է ախտանշաններ ընդհանրապես չունենալ: Այնուհանդերձ վարակվելուց հետո 3 շաբաթից մինչև 3 ամսվա ընթացքում վարակվածների 50-60%-ի մոտ կարող են ի հայտ գալ սուր ՄԻԱՎ վարակի առաջին նշանները` ընդհանուր թուլություն, գլխացավ, տենդ, հազ, պարանոցային, թևատակային ավշահանգույցների մեծացում: Հաճախ դա սխալմամբ ընկալվում է որպես մրսածություն, գրիպ կամ անգինա: Այս ախտանշանները լուրջ գանգատներ չեն առաջացնում, սովորաբար տևում են 2-3 շաբաթ և անհետանում: Բացառություն է կազմում ավշային հանգույցների մեծացումը, որը կարող է պահպանվել հիվանդության ողջ ընթացքում:


Օրգանիզմ ներթափանցած վիրուսն սկսում է ակտիվորեն բազմանալ: ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու համար օրգանիզմն սկսում է հակամարմիններ արտադրել, և վիրուսի խտությունն արյան մեջ զգալիորեն նվազում է: Սակայն ՄԻԱՎ-ը շարունակում է բազմանալ բջիջներում` ամեն օր վերարտադրելով իր միլիարդավոր պատճենները: Սկսվում է պայքար մարդու օրգանիզմի և ՄԻԱՎ-ի միջև: Մարդը, որի օրգանիզմում ընթանում է այդ պայքարը, դրա մասին նույնիսկ չի էլ կասկածում, քանի որ հիվանդության որևէ դրսևորում չի զգում: Հիվանդության այս փուլում միայն ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտությամբ կարելի է հայտնաբերել, որ մարդը վարակված է: Ժամանակահատվածը, որի ընթացքում ՄԻԱՎ-ով վարակված մարդու իմունային համակարգը դեռևս կարողանում է ինչ-որ չափով պայքարել վիրուսի դեմ, կարող է շարունակվել միջինը 8-10 տարի: Սա ՄԻԱՎ վարակի այսպես կոչված թաքնված, անախտանշանային շրջանն է, որի ընթացքում վարակված մարդը կարող է իրեն գործնականորեն առողջ զգալ, լավ ինքնազգացողություն, առողջ արտաքին ունենալ և նույնիսկ չկասկածել, որ վարակված է: Սակայն ՄԻԱՎ-ի շարունակվող բազմացումը թուլացնում է իմունային համակարգը: ՄԻԱՎ-ի քանակի ավելացմանը և օրգանիզմի պաշտպանական ունակությունների թուլացմանը զուգահեռ վարակված մարդու մոտ սկսում են ի հայտ գալ որոշակի ախտանշաններ` ախորժակի կորուստ, քաշի կորուստ, հոգնածություն, աշխատունակության անկում, տենդ, մաշկի ցանավորում, քրոնիկ լուծ, ավշային հանգույցների մեծացում: Այս փուլում վարակն արագ զարգանում է, ի հայտ են գալիս օպորտունիստական հիվանդություններ, որոնք կարող են դառնալ հիվանդի մահվան պատճառ:


Այսպիսով, ՄԻԱՎ-ով վարակվելու պահից մինչև ՁԻԱՀ-ի առաջին նշանների դրսևորումը կարող է անցնել 8-10 տարի: Ժամանակակից hակառետրովիրուսային բուժումը հնարավորություն է տալիս էապես երկարացնելու այդ ժամանակահատվածը:


ՁԻԱՀ-ն ավելի արագ է զարգանում այն մարդկանց մոտ, ում առողջությունն ի սկզբանե խաթարված է եղել: Դրա զարգացումն արագանում է վնասակար ազդակների՝ թմրամիջոցների գործածման, ոգելից խմիչքները և ծխելը չարաշահելու, վատ սնվելու և սթրեսների հետևանքով:


ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները

ՄԻԱՎ վարակի աղբյուրը ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ են հիվանդության ցանկացած շրջանում: Նրանց մոտ ՄԻԱՎ-ը հայտնաբերվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում, սակայն վարակվելու համար բավարար քանակությամբ վիրուս կա միայն օրգանիզմի որոշակի հեղուկներում: Հաստատված է, որ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել միայն՝

 

  • արյան,
  • սերմնահեղուկի,
  • հեշտոցային արտազատուկների,
  • մայրական կաթի միջոցով:


Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել՝

  • սեռական ճանապարհով՝ բոլոր տեսակի (հեշտոցային, հետանցքային, բերանային) ներթափանցող սեռական հարաբերությունների ժամանակ,
  • արյան միջոցով՝ թմրամիջոցների ներարկային գործածման ժամանակ ներարկման ընդհանուր պարագաներ (ներարկիչներ, ասեղներ, ֆիլտրեր, գդալներ և այլն) օգտագործելիս, չախտազերծված գործիքներով դաջվածքներ կատարելիս, արյան փոխներարկման, օրգանների, հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ,
  • ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխան կարող է վարակվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս:


ՄԻԱՎ-ի փոխանցման այլ ուղիներ չկան


ՄԻԱՎ-ը չի փոխանցվում՝
 

  • ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու ժամանակ,
  • հեռախոսից, համակարգչից օգտվելիս,
  • հագուստի և սպիտակեղենի միջոցով,
  • հազի կամ փռշտոցի միջոցով,
  • ջրի, սննդի, սպասքի միջոցով,
  • լողավազանում լողալիս, շոգեբաղնիք, մարզասրահ հաճախելիս, հասարակական զուգարանից օգտվելիս,
  • մոծակի կծելու միջոցով:


Կենցաղային շփումների ժամանակ հնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ-ով:


Ինչպե՞ս կարող է մարդն իմանալ, որ վարակվել է ՄԻԱՎ-ով

ՄԻԱՎ-ի՝ օրգանիզմ ներթափանցելու պահին մարդը չի ունենում ոչ մի արտասովոր զգացողություն: Ավելին, վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ գանգատ չունենալ: Մարդու արտաքին տեսքից ևս հնարավոր չէ կռահել՝ վարակված է նա, թե ոչ: ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է միանգամայն առողջ տեսք ունենալ:


Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայության մասին կարելի է իմանալ միայն անցնելով լաբորատոր հետազոտություն: Արյան ընդհանուր կլինիկական կամ կենսաքիմիական հետազոտությամբ, քսուկների հետազոտությամբ հնարավոր չէ հայտնաբերել ՄԻԱՎ-ը: Դրա համար հարկավոր է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հատուկ հետազոտություն՝ իմունաֆերմենտային անալիզ (ԻՖԱ):

Ինչպիսի՞ն կարող է լինել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքը

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքը կարող է լինել դրական կամ բացասական:


Դրական արդյունքը նշանակում է, որ հետազոտվողի արյան մեջ առկա է ՄԻԱՎ: Այդպիսի մարդու մասին ասում են, որ նա ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական է:


Բացասական արդյունքը նշանակում է, որ հետազոտվողի արյան մեջ ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ չեն հայտնաբերվել, ինչն ամենայն հավանականությամբ վկայում է նրա մոտ վարակի բացակայության մասին: Սակայն գոյություն ունի այսպես կոչված «պատուհանի շրջան», որի ընթացքում ևս հետազոտության արդյունքը կարող է լինել բացասական:

Ի՞նչ է «պատուհանի շրջանը»
   
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությամբ հայտնաբերվում են վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինները: Հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ վարակվածների մեծ մասի արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց միջինը 3 ամիս հետո: Այդ ժամանակահատվածը, երբ մարդը վարակված է ՄԻԱՎ-ով, սակայն դրա նկատմամբ առաջացած հակամարմինների քանակը դեռևս բավարար չէ արյան լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվելու համար, կոչվում է «պատուհանի շրջան»: Այդ պատճառով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն պետք է անցնել հնարավոր վարակման պահից առնվազն 3 ամիս հետո: Չնայած «պատուհանի շրջանում» ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության բացասական արդյունքին՝ արդեն իսկ այս շրջանում վարակված մարդը կարող է վարակը փոխանցել ուրիշներին:

Ի՞նչ նշանակություն ունի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության արտաքին դրսևորումներ դեռևս չկան:


Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու, ուրիշներին վարակը չփոխանցելու համար: Հիվանդության վաղ ախտորոշումը հատկապես կարևոր է հղիների կամ հղիություն ծրագրող կանանց համար, քանի որ ժամանակին իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ՄԻԱՎ վարակ ունեցող կինը կարող է 98-99% դեպքերում ունենալ առողջ երեխա:


Ժամանակին սկսված համապատասխան բուժումը հնարավորություն է տալիս՝

 

  • հետաձգելու ՁԻԱՀ-ի փուլի զարգացումը,
  • երկարացնելու հիվանդի կյանքի տևողությունը և բարելավելու դրա որակը,
  • զգալիորեն նվազեցնելու ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը (մինչև 1-2%),
  • մոտ 96%-ով կանխարգելելու զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը:


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ժամանակակից բուժումը Հայաստանի Հանրապետությունում հասանելի է և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է անվճար:


Ովքե՞ր ունեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու համար հարկավոր չէ սպասել մինչև ախտանշանների ի հայտ գալը: Դրանք կարող են դրսևորվել հիվանդության ուշ փուլերում: Անհրաժեշտ է, որ երբևէ ռիսկային, այսինքն՝ ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ դրսևորած անձինք հետազոտվեն անկախ իրենց մոտ առողջական խնդիրների առկայությունից:


ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր՝

 

  • երբևէ օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով,
  • ունեցել են ռիսկային սեռական կապեր, երբ հայտնի չէ զուգընկերոջ կարգավիճակը և չեն օգտագործել պահպանակ, 
  • երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով,
  • ունեցել են զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է սեռավարակ,
  • ունեն պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնող զուգընկեր,
  • ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C,
  • կատարել են դաջվածքներ կասկածելի մաքրության գործիքներով:


ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ սեռական մեկ հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման հետևանքով:


Ի՞նչ անել ՄԻԱՎ-ով չվարակվելու համար

Դրա համար անհրաժեշտ է զերծ մնալ թմրամիջոցներ գործածելուց, օգտագործել միայն ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, բժշկական պարագաներ և դրսևորել անվտանգ սեռական վարքագիծ, այսինքն՝

 

  • ունենալ միայն մեկ ՄԻԱՎ-ով չվարակված, հավատարիմ զուգընկեր և փոխադարձաբար լինել նրան հավատարիմ,
  • խուսափել ռիսկային սեռական կապերից, իսկ դրա անհնարինության դեպքում մշտապես օգտագործել պահպանակ:


ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ք.Երևան, Ավան, Աճառյան 2): ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն անվճար է, ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, ցանկության դեպքում կարող է կատարվել անանուն: Հետազոտության արդյունքների գաղտնիությունը երաշխավորվում է:


ՄԻԱՎ վարակին առնչվող հարցերի պատասխաններ կարելի է ստանալ նաև «Թեժ գիծ» ծառայության միջոցով՝ 61-08-20, ամեն օր, բացի հանգստյան օրերից, ժ. 09.00-18.00:

Սկզբնաղբյուր. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն
Լուսանկարը. medweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.07.2015

Հարգելի Saqo, բարև Ձեզ: Ընդհանրապես հետազոտության արդյունքը պարզ է լինում մեկ-երկու օրվա ընթացքում: 

Saqo

08.07.2015

isk hetazotutyan ardyunqnern inchqan jamanakum parz klini?

Մեդ-Պրակտիկ

20.05.2015

Հարգելի Ա, E, ՄԻԱՎ-ի ախտորոշման համար կատարվում է իմունոֆերմենտայինն անալիզ: Արյան ընդհանուր անալիզի միջոցով հնարավոր չէ ախտորոշել ՄԻԱՎ-ը, եթե վիրուսի ներթափանցումից անցել է քիչ ժամանակ, հնարավոր է առաջին անալիզի պատասխանը բացասական լինի, և կրկնակի թեստի կարիք լինի որոշ ժամանակ անց: ՄԻԱՎ-ի անալիզ կատարվում է ոչ բոլոր լաբորատորիաներում, կարող եք ճշտել կոնկրետ լաբորատորիայից:

E

14.05.2015

Hnaravor e ardyoq poliklinikajum handznac aryan analizi mijococv parzel miav i arkajutyn.

Ա,

14.05.2015

Հնարարվոր է պոլիկլինիկայում ընդհանուր արյան հետազոտություն անցնելով պարզել ՄԻԱՎ -ի առկայություն.

Մեդ-Պրակտիկ

07.03.2015

Հարգելի КАРЕН, եթե սեռական կապը եղել է պատահական, և չեք օգտագործել պահպանակ, ապա սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիայի հավանականությունը մեծ է: Կախված կոնկրետ ինֆեկցիայից` կլինիկական ախտանիշները կարող են տարբեր լինել: Եթե կա արտադրություն առնանդամից, հարկավոր է վերցնել քսուք և պարզել հարուցչին, որից հետո սկսել համապատասխան բուժում: Եթե  առկա է նաև շագանակագեղձի բորբոքում, բուն ինֆեկցիայի դեմ պայքարելուց բացի հակաբորբոքային բուժում է հարկավոր:

Մեդ-Պրակտիկ

05.03.2015

Հարգելի A..., ներկայումս դեռ մշակված չեն ՄԻԱՎ-ի վիրուսը օրգանիզմից ամբողջությամբ վերացնող միջոցներ: ՄԻԱՎԻ-դեպքում կիրառվում է այսպես կոչված հակառետրովիրուսային բուժում, որը դանդաղեցնում և գործնականում արգելակում է ՄԻԱՎ-ի վիրուսի գործունեությունը և կանխում դրա ՁԻԱՀ-ին անցնելուն: Այդ բուժումը զգալիորեն բարձրացնում է հիվանդների կյանքի որակը: Սակայն նշված թերապիայի երկարատև կիրառման դեպքում դրա արդյունավետությունը զգալիորեն նվազում է, և խնդիր է առաջանում նոր միջոցների մշակման : ՄԻԱՎ-ի բուժման համար մեծ նշանակություն ունի նաև առողջ ապրելակերպը:

 

КАРЕН

21.02.2015

БАРЕВ ЦЕЗ БЖИШК МИ БАН КА ВОР ИНЦ ШАТА ТАНЧУМ СЕРАКАН АРАБЕРУТЮНИЦ ЕТО 3 ОР АНЦ ИМ АРНАНТАМИ МОТ СКСВЕЦ КОРОЦНЕР МЕК ШАПАТ АНЦ МИЗЕЛУЦ ЕТО 1КАМ2 РОПЕ АНЦ НОРИЦ МЕЗЕР ГАЛИС ШАТ КИЧ ДИМЕЦИ БЖШКИН АРЕЦ БУЖУМНЕР АНАРТЮНК ЕТО МОТИКАЦА МЕК АИЛ БЖШКИ АСЕЦ ТЕ ГЕХЦИ БОРБОКУМА БУЖУМНЕРН СКСЕЦ ЕЛИ АНАРТЮНК ИНЧИЦ КЛНИ БЖИШК АСЕК ХНТРУМЕМ ИНЧИЦА

A....

18.02.2015

miav bujum uni? ev inchqana tevum bujume?

Մեդ-Պրակտիկ

18.07.2014

Հարգելի Anna, դեղահաբով հղիանալ հասկացողություն ժամանակակից բժշկության մեջ գոյություն չունի: Դուք պետք է պարտադիր դիմեք գինեկոլոգի, հարկավոր է հստակեցնել Ձեր օրգանիզմի յուրահատուկ հորմոնային ստատուսը, ինչից էլ միանաշանակ բխում է կանոնավոր դաշտանային ցիկլի առկայությունն ու կանոնավոր ձվազատումները: Եթե դաշտանային ցիկլի փուլերից որևէ մեկի հետ խնդիր կա Ձեր օրգանիզմում, ապա կնշանակվի համապատասխան բուժում, որի հաջող ավարտից հետո էլ կկարողանաք հղիանալ: ՄԻԱՎ վարակի դեպքում՝ միայն գինեկոլոգների հետ խորհրդակցելուց  հետո՝ նրանց ցուցմունքներով:

Anna

16.07.2014

dexahabov hxianal

Մեդ-Պրակտիկ

15.07.2014

Հարգելի Anna, Ձեզ ինչն է հետաքրքրում? Ուզում եք հղիանալ, թե դեղահաբ խմելով պաշտպանվել անցանկալի հղիությունից?

anna

13.07.2014

mez xorhurden tvel ev dexahab vor@ xmeluc heto karoxenq azat haraberutyun unenanq hxianalu hamar....aydpes klini?

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Anna, եթե Ձեր նշանածը ՄԻԱՎ վարակակիր է, և Դուք, բնականաբար, չեք ուզում վարակվել ՄԻԱՎ վարակով, ապա հարկավոր է մշտապես ունենալ պահպանակով պաշտպանված սեռական հարաբերություն, որի դեպքում վարակն անհավանական է: Իսկ երեխա ունենալու և հղիության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտան գինեկոլոգներն ու վարակաբանները:

Մի ավելացում ևս, եթե Ձեր ամուսինը ՄԻԱՎ վարակակիր է, ու դուք պաշտպանված սեռական հարաբերություն եք ունենում ապա չեք կարող հղիանալ: Կարծում եմ Ձեր համար ևս ամենաանվտանգ և ճիշտ տարբերակը կլինի արտամարմնային բեղմնավորումը, դոնորական սերմնահեղուկով: Իսկ առավել  սպառիչ պատասխան Ձեր հարցին ու ճիշտ ուղղություն Ձեզ կտան գինեկոլոգներն ու վարակաբանները:   

anjelika

09.07.2014

shnorakalutyun

Anna

09.07.2014

hargeli bjshk im amusin@ varakvace miav varakov ...haraberutyun enq unenum pahpanakov...xndrum em asaceq inchpes karoxem hxianam petqe dexahab ogtagorcem ?

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Anjelika, ՄԻԱՎ վարակակիր զույգը մյուս զույգերի նման կարող է բնական նորմալ սեռական հարաբերության միջոցով երեխաներ ունենալ: Այս դեպքում, սակայն երեխայի ՄԻԱՎ վարակակիր լինելը ևս չի բացառվի, իսկ եթե հետազոտությունները ցույց տան, որ ընկերքային պատնեշը պտղին պաշտպանել է վարակվելու վտանգից հղիության ընթացքում, ապա երեխան լույս աշխարհ կգա բացառապես կեսարյան հատումով: Տեղեկացնեմ նաև, որ անխտիր բոլոր ՄԻԱՎ վարակակիր հղիները ծննդաբերում են բացառապես կեսարյան հատման ճանապարհով:   

Anjelika

01.07.2014

barew dzez vor xndrem kaseq inchpes karoxen erexa unenal miav ov varakvac zuyg@?

ՀԵՂԻՆԵ

13.02.2014

իֆա անալիզը անվճար է, ողջ ՀՀ-ում:

Կարդացեք նաև

Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները
Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները

Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...

Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են
Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են

Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...

ՄԻԱՎ (HIV) վարակ
ՄԻԱՎ (HIV) վարակ

ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...

Վարակաբանություն
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը...

Մաշկաբանություն Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 18-19.2012
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Առողջապահություն 1.2012
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Առողջապահություն 1.2012
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ  ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը

Դեռևս 1981 թվականին իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն առաջին հերթին մարտահրավեր էր առողջապահական համակարգին, որը համաճարակի սկզբում իր վրա վերցրեց խնդրին դիմակայելու հիմնական ծանրությունը...

Վարակաբանություն Հրատապ թեմա Աշխարհում Առողջապահության լրատու 1.2011
Սեռավարակներ. ինչի կարող է հանգեցնել չիմացությունը
Սեռավարակներ. ինչի կարող է հանգեցնել չիմացությունը

«Ամուսինս նոր է եկել Ռուսաստանից, ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ դիմի բժշկի: Մի քանի տարի առաջ հղիության ընթացքում դիմելով բժշկի` պարզեցի, որ վարակվել եմ վեներական հիվանդությամբ, հիմա...

Հայաստանում արձանագրված սեռավարակների դեպքերը

XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...

Առողջապահություն 1.2011
ՄԱԿ-ի ՄԻԱՎIՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տերմինաբանության ուղեցույց

Փետրվար, 2008թ., Ներածություն 

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի մշակած նախընտրելի տերմինների սույն ցանկը նախատեսված է ծրագրի տասը համահովանավորող կազմակերպությունների աշխատակազմերի...

Վարակաբանություն Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2010
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ներառվեց հատուկ ցանկում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է իր ավելի վաղ ընդունած «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման ցանկ ներառել...

Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ