Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վեներաբանություն

ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը

 

Ավելի քան 30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ը շարունակում է մնալ առողջապահության հիմնական մարտահրավերներից մեկը: Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը: 

 

-2012թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ` Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 206-ը` 2012թ. 11 ամիսների ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 70%: ՄԻԱՎ-ով վարակվածների 56%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում: ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (57%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (34%): Ըստ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի, հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

 

Ընդհանուր առմամբ` վերջին տարիներին նկատվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձանագրվող դեպքերի թվի աճ, որը պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով, որոնք ավելի հաճախ են կլինիկական ցուցումներ ունեցող հիվանդներին ուղեգրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու համար: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հոսքն ԱՊՀ երկրներից: 2009-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակով հիվանդների կեսից ավելին վարակվել է արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում և Ուկրաինայում: Միայն ընթացիկ տարվա 11 ամիս-ների ընթացքում գրանցված ՄԻԱՎ վարակով հիվանդների 60%-ը կազմում են արտերկրում վարակվածները, մոտ 20%-ը՝ նրանց զուգընկերները, այսինքն՝ 80% դեպքերում առկա է միգրացիայի գործոնը: 

 

Միգրացիայից բացի երկրում ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստող ուրիշ ի՞նչ գործոններ կան: 

 

-ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստում են նաև թմրամիջոցների գործածումը, ոչ անվտանգ սեռական վարքագիծը, բազմաթիվ զուգընկերներ ունենալը, սեռական կյանքին առնչվող հարցերի շուրջ զուգընկերների միջև քննարկումների ընդունված չլինելը, ռիսկային վարքագծի հետևանքների չգիտակցումը կամ անտեսումը, սեփական և զուգընկերոջ առողջության հանդեպ պատասխանատվության բացակայությունը, ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մի ստվար հատվածը չգիտի իր կարգավիճակի մասին: Դա պայմանավորված է այն բանով, որ հիվանդությունն ունի երկարատև` 8-10 տարի շարունակվող թաքնված, անախտանշան շրջան, որի ընթացքում վարակված մարդը գործնականում առողջ է, միանգամայն առողջ արտաքինով, չի ունենում հիվանդության որևէ նշանակալի դրսևորում, հետևաբար կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին և վարակը փոխանցել այլոց: Ահա ինչու չափազանց կարևոր է, որ երբևէ ռիսկային, այսինքն՝ ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ դրսևորած անձինք հետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ` անկախ իրենց մոտ առողջական խնդիրների առկայությունից: 

 

Ի՞նչ նշանակություն ունի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը  և ովքե՞ր ունեն այդպիսի հետազոտություն անցնելու  կարիք: 

 

-ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու հիվանդությունը վաղ շրջանում, նախքան ախտանշանների ի հայտ գալը, ինչը չափազանց կարևոր է ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու, հարազատ, մտերիմ մարդկանց չվարակելու, անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխարգելելու համար: Խորհուրդ է տրվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել հնարավոր վարակման պահից միջինը 3 ամիս հետո, երբ արյան մեջ արդեն առկա են լինում հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ: 

 

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունը կարող են լինել պարտադիր, այցելուի նախաձեռնությամբ և բուժաշխատողի նախաձեռնությամբ: Ըստ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասինե ՀՀ օրենքի` պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության ենթակա են միայն արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների, օրգանների դոնորները և ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները: Բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն պետք է տրամադրվի կլինիկական ցուցումներով այցելուներին, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայա-ցուցիչներին (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառա-յություններ տրամադրող կանայք, հոմոսեքսուալ հարաբերություններ ունեցող տղամարդիկ), ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին (քրեակատարողական հիմնարկ-ներում գտնվողներ, միգրանտներ և նրանց զուգընկերներ), հղիներին: 

 

Ի՞նչ բուժում է տրամադրվում այսօր հիվանդներին, և արդյո՞ք այն հասանելի է բոլորին:

 

-Առ այսօր ՄԻԱՎ վարակի արմատական բուժում գոյություն չունի: Դեռևս չի ստեղծվել այնպիսի դեղ, որը կարողանար օրգանիզմից լիովին վտարել ՄԻԱՎ-ը: Այդ իսկ պատճառով հիվանդը բուժում պետք է ստանա իր ողջ կյանքի ընթացքում: ՁԻԱՀ-ի կան-խարգելման հանրապետական կենտրոնում, ինչպես ամբողջ աշխարհում, ՄԻԱՎ վարակի բուժման համար կիրառվում են հակառետրովիրուսային դեղեր: Հակառետրովիրուսային բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը,  զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը և հիվանդների շրջանում մահացությունը: Դրա շնորհիվ այսօր ՄԻԱՎ վարակն անբուժելիի փոխարեն համարվում է քրոնիկ հիվանդություն և բուժումն սկսելուց հետո կյանքի տևողությունը կարող է կազմել 35-40 տարի: Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված է, որ հակառետրովիրուսային բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանակությունը, այսինքն՝ այդ բուժումն ունի նաև կանխարգելիչ նշանակություն:

 

Սկսած 2005թ.-ից ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին տրամադրվում է անվճար հակառետրովիրուսային բուժում: Այն իրականացվում է համաձայն ազգային ուղեցույցների, որոնք կազմվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից եվրոպական տարածաշրջանի համար մշակած կլինիկական ուղեցույցների հիման վրա: Այդ ուղեցույցները պարբերաբար վերանայվում և թարմացվում են գիտության նորագույն նվաճումներին և ԱՀԿ ուղեցույցներին համահունչ դարձնելու նպատակով:  

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ի՞նչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում, և ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունավետությունը... 

 

-Դեռևս 2002 թվականից Հայաստանը միացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ընդունված մի շարք միջազգային հռչակագրերի և ՀՀ կառավարությունը, կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խնդիրն ու հետևողական լինելով հռչակագրերի ընդունմամբ ստանձնած պարտավորություններին, հաստատել է տարբեր տարիների համար ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրեր, որոնց շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ: Դրանք համակարգվում են Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից, որի  նախագահը ՀՀ առողջապահության նախարարն է: 

 

Հանրապետությունում իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության խոցելի խմբերի, այդ թվում քրեակատարողական հիմնարկներում գտնվողների և երիտասարդության շրջանում: Շնորհիվ իրականացված համալիր միջոցառումների, 2007թ.-ից ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել: Ձեռքբերումների թվում կարելի է նշել նաև այն, որ 2001թ.-ից ի վեր դոնորական արյան միջոցով հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել: Ինստիտուցիոնալացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների վերապատրաստումը. 2009թ.-ից առողջապահության կազմակերպիչների, տարբեր մասնագիտության բժիշկների, միջին բուժանձնակազմի, կլինիկական օրդինատորների համար անցկացվում է «ՄԻԱՎ վարակ» դասընթացը: Էապես բարելավվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող օրենսդրական դաշտը և «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվել է միջազգային ղեկավարող սկզբունքներին: 

 

Ի՞նչ է անհրաժեշտ  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հետագա արդյունավետ հակազդումն ապահովելու համար: 

 

-Անվիճելի է, որ ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է: Բուժումը պետք է տրամադրվի հիվանդին ողջ կյանքի ընթացքում, իսկ ցուցում ունեցող բոլոր հիվանդներին բուժման հասանելիությունն ապահովելու համար պետք է ոչ միայն պահպանել դրա ներկայիս ծավալները, այլև տարեցտարի ընդլայնել: ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները չեն կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով: Կարիք կա ընդլայնելու գործող ծրագրերը` մեծացնելու դրանց աշխարհագրական ծածկույթն ու ծրագրերում ընդգրկված շահառուների թիվը, ինչպես նաև ընդլայնելու տրամադրվող ծառայությունների շրջանակը: Իրականացվող միջոցառումների անընդհատությունն ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, որոնց հայթայթման ուղղությամբ երկրում կատարվում են որոշակի քայլեր: Այս առումով անգնահատելի է միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունը: 

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները
Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները

Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...

ՄԻԱՎ վարակ
ՄԻԱՎ վարակ

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային...

Վարակաբանություն
Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են
Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են

Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...

ՄԻԱՎ (HIV) վարակ
ՄԻԱՎ (HIV) վարակ

ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...

Վարակաբանություն
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Առողջապահություն 1.2012
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Առողջապահություն 1.2012
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ  ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը

Դեռևս 1981 թվականին իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն առաջին հերթին մարտահրավեր էր առողջապահական համակարգին, որը համաճարակի սկզբում իր վրա վերցրեց խնդրին դիմակայելու հիմնական ծանրությունը...

Վարակաբանություն Հրատապ թեմա Աշխարհում Առողջապահության լրատու 1.2011
Սեռավարակներ. ինչի կարող է հանգեցնել չիմացությունը
Սեռավարակներ. ինչի կարող է հանգեցնել չիմացությունը

«Ամուսինս նոր է եկել Ռուսաստանից, ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ դիմի բժշկի: Մի քանի տարի առաջ հղիության ընթացքում դիմելով բժշկի` պարզեցի, որ վարակվել եմ վեներական հիվանդությամբ, հիմա...

Հայաստանում արձանագրված սեռավարակների դեպքերը

XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...

Առողջապահություն 1.2011
ՄԱԿ-ի ՄԻԱՎIՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տերմինաբանության ուղեցույց

Փետրվար, 2008թ., Ներածություն 

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի մշակած նախընտրելի տերմինների սույն ցանկը նախատեսված է ծրագրի տասը համահովանավորող կազմակերպությունների աշխատակազմերի...

Վարակաբանություն Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2010
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ներառվեց հատուկ ցանկում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է իր ավելի վաղ ընդունած «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման ցանկ ներառել...

Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ