Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը:

–  Ի՞նչ գործունեություն է ծավալում փսիխոսոմատիկ բաժանմունքը:

–  Փսիխոսոմատիկ բաժանմունքը նախատեսված է հոգեկան խանգարումներով, նևրոզներով տառապող հիվանդների  համար: Բաժանմունքը, որը ստեղծվել է 1988 թվականին, առ այսօր միակն է հանրապետությունում:

–  Ի՞նչ է փսիխոսոմատիկ հիվանդությունը:

 

–  Փսիխոսոմատիկ հիվանդություն համարվում է բրոնխիալ ասթման, խոցային հիվանդությունը, նաև զարկերակային հիպերտենզիան, սրտամկանի կաթվածը… Այս հիվանդություններն, իհարկե՛, ունեն զարգացման այլ պատճառներ: Հիվանդության հիմքում, նախևառաջ, ընկած է  խառնվածքը, բնավորության գծերը…

Ըստ վիճակագրության, տղամարդիկ առավել հաճախ են հայտնվում կաթվածի ռիսկային խմբում, ինչը պայմանավորված  է այդ սեռին բնորոշ շեշտադրված մրցակցությամբ: Զարկերակային հիպերտենզիան ավելի շատ նկատվում է կանանց մոտ, ինչը հոգեբանական  հարմարողականության պակասի հետևանք է: Իսկ, օրինակ, տագնապային մարդկանց մոտ ավելի հաճախ զարգանում է շաքարային դիաբետը:

–  Արդյո՞ք մարդու գործունեությունը խիստ կապակցված է առողջության հետ:

–  Այո´: Բնավորության գծերը,  աշխատանքի ոճը,  միջավայրը, ընտանեկան վիճակն, անկասկած, ազդում են մարդու հոգեկան առողջության վրա: Այնտեղ, որտեղ կա լարված հոգեվիճակ, փսիխոսոմատիկ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է:

–  Կա՞ որոշակի տարիքային ցենզ փսիխսոմատիկ հիվանդությունների առաջացման համար:

–  Այստեղ տարիքային որևէ ցենզ չկա, սակայն փսիխոսոմատիկ հիվանդությունները հանդիպում են առավել հաճախ  երեսունն անց մարդկանց  մոտ: Խոսքն, ամենեւին էլ,  հոգեկան շեղում ունեցող հիվանդների մասին չէ:

–  Ժառանգական հիվանդությունների դերը...

–  Հոգեկան հիվանդությունների զարգացման  գործում ժառանգական գործոնը մեծ նշանակություն ունի: Անկասկած, մեծ է անձի  հոգեբանության ազդեցությունն իր առողջության վրա, և դրա  բուժումը հոգեթերապիան է: Եթե մարդու ինքնազգացողությունը փոքր-ինչ վատացել է, կամ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ է տանը, աշխատանքի վայրում, և նա չի հարմարվում, նրա մոտ առաջանում է կիսվելու ցանկություն… Նման դեպքերում մարդը  կարող է դիմել հոգեթերապևտի կամ հոգեբանի օգնությանը, ով կօգնի շատ արագ  հասնել հոգեկան հավասարակշռության:

–  Ինչպե՞ս հասկանալ` ու՞մ դիմել. հոգեբանի՞, հոգեբույժի՞, հոգեթերապևտի՞, թե՞ հոգեվերլուծաբանի:

–  Առաջին հերթին կարևորվում է մասնագետին դիմելը. եթե մարդու մոտ առկա է հոգեկան հիվանդություն, հարկ է դիմել հոգեբույժի: Եթե կան արտահայտված նշաններ՝ տրամադրության անկում, քնի խանգարում, գլխացավ, անաշխատունակություն, այդ դեպքում անհրաժեշտ է  հոգեթերապևտի կամ հոգեբանի օգնությանը դիմել:

–  Փսիխոսոմատիկ խանգարումները հղիների մոտ հիվանդություն համարվո՞ւմ է:

–  Դա հոգեվիճակ է և ոչ թե` հիվանդություն: Օրինակ. առաջին հղիությունն է, վախենում է ծննդաբերությունից, կնոջ համար անսովոր իրավիճակ է: Նման դեպքերում հոգեթերապևտը կամ հոգեբանն օգնում են հաղթահարել խնդիրները, և, սովորաբար, դեղորայքային բուժման կարիք չի լինում:

–  Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը, պակասու՞մ, թե՞ շատանում են հիվանդները, ովքե՞ր փսիխոսոմատիկ խնդիրներ ունեն:

–  Սեփական փորձով կարող եմ ասել՝ օրեցօր աճում է փսիխոսոմատիկ հիվանդությունների թիվը: Նախկինում հաճախ հանդիպող դեպրեսիան, որի ակնհայտ նշաններն են` տխրությունը, լացը, ապագայի հանդեպ անվստահությունը և այլն, ներկայում բացակայում է: Այժմ առավել հաճախ արձանագրվում է թաքնված տեսակը՝ դիմականման դեպրեսիան, որն արտահայտվում է գլխացավով, քնի խանգարումով, տրամադրության անկումով:

–  Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված դեպրեսիայով հիվանդների աճը:

–  Ամենից առաջ հիվանդության աճը պայմանավորված է սոցիալ-հոգեբանական իրավիճակով: Բոլոր փսիխոսոմատիկ հիվանդությունների և նևրոզների հիմքում ընկած են իրարամերժ ցանկությունները ( ուզում եմ`չեմ կարող, չեմ կարող՝ պարտավոր եմ...) Ներդաշնակությունը, լավատեսությունը, դիմացինին հասկանալու ունակությունը, թերևս, ամենակարևորն են հոգեկան անհավասարակշռությունից դուրս գալու համար:

 

–  Ձեր խորհուրդը մարդկանց:

–  Ժամանակին դիմել մասնագետի օգնությանը: Որպես կանխարգելիչ միջոց կան հոգեբանական պաշտպանողական մեխանիզմներ մարդը պետք է իր առջև պարզ, լուծելի խնդիրներ դնի՝ «ի՞նչ եմ ուզում», «ինչպե՞ս հասնել»: Հնարավոր է նաև` չկարողանալ հասնել նպատակին. պետք է նաև դրանից ժամանակին հրաժարվելու և հարմարվելու ունակություն ձեռք բերել: Նկատի չունեմ՝ լինել պասիվ, խոսքը հոգեբանական հարմարողականության մասին է:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ